1. Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մո՛ւտ առ փարաւոն՝ և ասասցե՛ս ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա՛ զժողովուրդ իմ, զի պաշտեսցեն զիս։
2. Ապա թէ ո՛չ կամիս դու արձակել. ահա ես հարի՛ց զամենայն սահմանս քո գորտիւ։
3. Եւ բղխիցէ գետդ գո՛րտ. և ելեալ մտանիցեն ‘ի տունս քո, և ‘ի շտեմարանս սենեկաց քոց, և ‘ի գահոյս քո, և ‘ի տունս ծառայից քոց, և ժողովրդեան քո. և ‘ի թոնիրս քո, և ‘ի զանգուածս քո։
4. Եւ ‘ի վերայ քո, և ‘ի վերայ ժողովրդեան քո, և ‘ի վերայ ծառայից քոց ելանիցեն գորտքն։
5. Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա՛ ցԱհարոն եղբայր քո. Ձգեա՛ ձեռամբ քո զգաւազանդ քո ‘ի վերայ գետոյն, և ‘ի վերայ ջրադարձից, և ‘ի վերայ խաղից. և հանցես գո՛րտ ‘ի վերայ երկրիդ Եգիպտացւոց։
6. Եւ ձգեա՛ց Ահարոն զձեռն իւր ‘ի վերայ ջրոց Եգիպտացւոցն, և եհան գո՛րտ։ ե՛լ գորտն և ծածկեաց զերկիրն Եգիպտացւոց։
7. Արարին նոյնպէս և գէտքն Եգիպտացւոց կախարդութեամբքն իւրեանց. և հանին գորտ յերկրին Եգիպտացւոց։
8. Կոչեա՛ց փարաւոն զՄովսէս և զԱհարոն՝ և ասէ. Աղօ՛թս արարէք առ Տէր, և ‘ի բա՛ց արասցէ զգորտս յինէն՝ և ‘ի ժողովրդենէ իմմէ. և արձակեցի՛ց զժողովուրդդ, և զոհեսցեն Տեառն։
9. Եւ ասէ Մովսէս ցփարաւոն. Ժա՛մ դիր ինձ, առ ե՞րբ արարից աղօթս վասն քո, և ծառայից քոց՝ և ժողովրդեան քոյ. սատակել զգորտդ ‘ի քէն և ‘ի ժողովրդենէ քումմէ, և ‘ի տա՛նց ձերոց. բայց միայն ‘ի գե՛տ անդր մնասցեն։
10. Եւ նա ասէ. Առ վաղի՛ւ։ Եւ սա ասէ. Որպէս ասացերդ եղիցի՛. զի գիտասցես եթէ չի՛ք այլ ոք բա՛ց ‘ի Տեառնէ Աստուծոյ մերմէ։
11. Եւ բարձցին գորտքդ ‘ի քէն և ‘ի տանց քոց, և ‘ի ծառայից քոց, և ‘ի ժողովրդենէ քումմէ, բայց միայն ‘ի գե՛տ անդր մնասցեն։
12. Եւ ելին Մովսէս և Ահարոն ‘ի փարաւոնէ։ և աղաղակեաց Մովսէս առ Տէր՝ վասն ժամադրութեան գորտոյն, որպէս ժամադիր եղև փարաւոնի։
13. Եւ արար Տէր՝ որպէս և ասացն Մովսէս. և սատակեցաւ գորտն ‘ի տանց և ‘ի սրահից և յանդոց։
14. Եւ ժողովեցին զնոսա կո՛յտս կոյտս. և նեխեցա՛ւ երկիրն։
15. Իբրև ետես փարաւոն թէ եղև դիւրութիւն, ծանրացա՛ւ սիրտ նորա. և ո՛չ լուաւ նոցա՝ որպէս և խօսեցա՛ւ Տէր։
16. Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա՛ ցԱհարոն, թէ ձգեա՛ ձեռամբ քով զգաւազանդ և հա՛ր զհող երկրիդ. և եղիցի մո՛ւն ‘ի մարդ և յանասուն, և յամենայն երկիրդ Եգիպտացւոց։
17.Եւ արարին ա՛յնպէս. ձգեաց Ահարոն ձեռամբ իւրով զգաւազանն և եհա՛ր զհող երկրին։ և եղև մուն՝ ‘ի մա՛րդ և յանասուն, և յամենայն հո՛ղ երկրին Եգիպտացւոց։
18. Արարին նո՛յնպէս և գէտքն Եգիպտացւոց կախարդութեամբքն իւրեանց հանել մուն, և ո՛չ կարէին։ և եղև մուն ‘ի մա՛րդ և յանասուն։
19. Եւ ասեն գէտքն ցփարաւոն. Մա՛տն Աստուծոյ է այդ։ Եւ խստացաւ սիրտն փարաւոնի. և ո՛չ լուաւ նոցա՝ որպէս և խօսեցաւ Տէր։
20. Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա՛ ընդ առաւօտն և կա՛ց առաջի փարաւոնի. և ահա նա ելանէ ‘ի ջուր անդր։ և ասասցես ցնա. Ա՛յսպէս ասէ Տէր. Արձակեա՛ զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։
21. Ապա թէ ո՛չ կամիցիս արձակել զժողովուրդ իմ. Ահա ե՛ս առաքեմ ‘ի վերայ քո՝ և ‘ի վերայ ծառայից քոց, և ‘ի վերայ ժողովրդեան քոյ, և ‘ի վերայ տա՛նց ձերոց շանաճանճ։ և լցցին տունք Եգիպտացւոցդ շանաճանճիւ. և երկիրն յորում իցեն ‘ի նմա։
22. Եւ սքանչելի՛ արարից յաւուրն յայնմիկ զերկիրն Գեսեմ, յորում ժողովուրդն իմ իցէ. և մի՛ լիցի անդ շանաճանճ. զի գիտասցես թէ ե՛ս եմ Տէր. Տէր ամենայն երկրի։
23. Եւ տաց խտրո՛ց ‘ի մէջ ժողովրդեան իմոյ՝ և ‘ի մէջ ժողովրդեան քոյ։ և վաղի՛ւ եղիցին շանաճանճդ այդ ‘ի վերայ երկրիդ։
24. Եւ արա՛ր Տէր այնպէս. և եկն շանաճանճ բազում ‘ի տունս փարաւոնի, և ‘ի տունս ծառայից նորա. և յամենայն երկիրն Եգիպտացւոց։ և սատակեցա՛ւ երկիրն ‘ի շանաճանճէ անտի։
25. Եւ կոչեա՛ց փարաւոն զՄովսէս և զԱհարոն, և ասէ. Երթայք զոհեցէ՛ք Տեառն Աստուծոյ ձերում աստէն ‘ի սմի՛ն երկրիս։
26. Եւ ասէ Մովսէս. Չէ՛ մարթ այդմ լինել եթէ զգարշելիս Եգիպտացւոցդ զոհիցեմք Տեառն Աստուծոյ մերում։ քանզի եթէ զոհիցեմք զգարշելիս Եգիպտացւոցդ առաջի նորա, քարկո՛ծ առնեն զմեզ։
27. Այլ երթիցուք երեքօրեայ ճանապարհ յանապատ, և զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում, որպէս և ասա՛ց մեզ Տէր։
28. Եւ ասէ փարաւոն. Ե՛ս արձակեմ զձեզ, և զոհեսջիք Տեառն Աստուծոյ ձերում յանապատի. այլ մի՛ ուրեք հեռի ձգիցիք երթալ։ և արդ՝ աղօ՛թս արարէք վասն իմ առ Տէր։
29. Եւ ասէ Մովսէս. Ես ելի՛ց ‘ի քէն, և աղօթս արարից առ Աստուած, և փարատեսցէ՛ շանաճանճդ ‘ի փարաւոնէ, և ‘ի ծառայից իւրոց, և ‘ի ժողովրդենէ իւրմէ՝ վաղիւ։ բայց մի՛ ևս խաբեսցէ փարաւոն առ ‘ի չարձակելոյ զժողովուրդդ զոհել Տեառն։
30. Ել Մովսէս ‘ի փարաւոնէ. և եկաց յաղօթս առ Աստուած։
31. Եւ արար Տէր՝ որպէս և ասացն Մովսէս. և փարատեա՛ց շանաճանճն ‘ի փարաւոնէ, և ‘ի ծառայից նորա, և ‘ի ժողովրդենէ նորա. և ո՛չ մնաց և ո՛չ մի։
32. Եւ ծանրացո՛յց փարաւոն զսիրտ իւր ‘ի ժամանակին յայնմիկ. և ո՛չ կամեցաւ արձակել զժողովուրդն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: