1. Ճանճք մեռեալք զազրացուցանեն զեւղս անուշունս: Պատուական է սակաւիկ ինչ յիմաստութենէ, քան զմեծ փառս անմտութեամբ:
2. Սիրտ իմաստնոյ յաջակողմ իւր, եւ սիրտ անմտի ի ձախակողմ իւր:
3. Քանզի եւ ի ճանապարհի յորժամ գնայցէ անմիտն, սիրտ նորա կասեսցի. եւ զոր ինչ խորհի` ամենայն անմտութիւն է:
4. Եթէ հոգի իշխանին ելցէ ի վերայ քո` մի թողուր զտեղի քո. զի ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս:
5. Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական որ իբրեւ յակամայ կամս ել յերեսաց իշխանին:
6. Տուաւ անմիտն ի բարձրութիւնս մեծամեծս. եւ մեծատունք ի խոնարհութեան նստցին:
7. Տեսի ես զծառայս հեծեալս ի ձիս, եւ իշխանս զի գնային իբրեւ զծառայս յերկրի:
8. Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա աւձ:
9. Եւ որ բառնայ քարինս` նոքիմք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:
10. Եթէ անկցի եւս երկաթն` եւ նա տրտմեցոյց զերեսս իւր. եւ զաւրութիւնք զաւրացուցանեն, եւ է առաւելութիւն քաջ իմաստութեան:
11. Եթէ հարցէ աւձ ի թովել, ոչ ինչ է առաւելութիւն թովչին:
12. Բանք բերանոյ իմաստնոյ շնորհք. եւ շրթունք անմտի ընկղմեն զնա:
13. Սկիզբն բանից բերանոյ նորա անմտութիւն. եւ վախճան նորա ծուփ չարութեան:
14. եւ որ անմիտն է յաճախէ զբանս: Ոչ գիտէ մարդ զինչ եղեալ է` եւ զինչ լինելոց է, զի զկնի նորա ո՞վ պատմեսցէ նմա:
15. Ջան անմտին չարչարեսցէ զնա. որ ոչ գիտաց երթալ ի քաղաք:
16. Վայ քեզ քաղաք որոյ թագաւոր քո մանուկ է, եւ իշխանք քո ընդ առաւաւտս ուտեն:
17. Երանի քեզ երկիր, որոյ թագաւոր քո որդի ազատի է, եւ իշխանք քո ի ժամու ուտեն զաւրութեամբ` եւ ոչ ամաչեսցեն:
18. Ի վատութեան խոնարհեսցին հեծանաձգութիւնք. եւ ի դատարկութեան ձեռաց կաթեսցէ տուն:
19. Ի ծաղր առնեն զհաց, եւ գինի եւ եւղ ուրախ առնեն զկենդանիս. եւ արծաթոյ լուիցէ ամենայն ինչ:
20. Սակայն եւ ի մտի քում մի անիծաներ թագաւորի, եւ ի շտեմարանս սենեկաց քոց մի անիծաներ մեծի. զի թռչունք երկնից հասուցանեն զբարբառ քո, եւ որոց թեւք են պատմեն զբան քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: