1. Առաքեա դու զհաց քո ի վերայ ջրոց, զի ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա:
2. Տուր բաժինս եւթանց` այլ եւ ութից. զի ոչ գիտես զինչ չարութիւն է ի վերայ երկրի:
3. Թէ լցցին ամպք անձրեւով` ի վերայ երկրի հեղուն: Եթէ անկցի փայտն ի հարաւ` եւ կամ ի կողմն հիւսւսոյ` ուր անկցի փայտն անդ կացցէ:
4. Որ խտրէ զհողմս` ոչ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս` ոչ հնձեսցէ.
5. որովք ոչ է հնար գիտել զինչ է ճանապարհ հողմոյ: Իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նոյնպէս ոչ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն:
6. Ընդ առաւաւտս սերմանեսցես դու զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի լքցին ձեռք քո. զի ոչ գիտես` ո՞ր պատկանի. այս թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին` բարի իսկ է:
7. Քաղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել ընդ արեգակամբ.
8. զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի. եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է:
9. Ուրախ լեր երիտասարդ ի մանկութեան քում. եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քոյ: Եւ գնա դու ի ճանապարհս սրտի քո անբիծ, եւ ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ Աստուած ի դատաստան:
10. Եւ ի բաց արա զսրտմտութիւն ի սրտէ քումմէ, եւ անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդ ունայնութիւն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: