Գիրք` 17. Նէեմի

Գլուխ 11

   
1․ Եւ նստան իշխանք ժողովրդոցն յԵրուսաղէմ. եւ արկին վիճակս զի մի ի տասանց` որում եւ ելցէ վիճակն` նստցի յԵրուսաղէմ քաղաք սրբութեան. եւ իններորդքն գնասցեն յիւրաքանչիւր քաղաքս:

2․ Եւ աւրհնեաց ժողովուրդն զարսն զայնս որ որոշեցան, եւ նստան յԵրուսաղէմ:

3․ եւ այս են իշխանք երկրին` որ նստան յԵրուսաղէմ, եւ քահանայք եւ ղեւտացիք եւ նաթանացիք, եւ որդիք ծառայիցն Սողոմոնի:

4․ Եւ որք նստան յԵրուսաղէմ, էին յազգէն Յուդայ եւ Բենիամինի: Եւ այս են յորդւոցն Յուդայ. Աթեէ որդի Ոզիայ. որդի Զաքարիայ. որդի Սամարիայ. որդի Սափատիայ. որդի Մաղեեղայ: Եւ յորդւոցն Փարեսայ

5․ եւ Մաղասիա. որդի Բարուք. որդի Աղազայ. որդի Ոզիայ. որդի Ադիայ. որդի Յովարիբ. որդի Զաքարիայ. որդի Եղովնի:

6․ Ամենեքեան որդիք Փարէսի որ նստան յԵրուսաղէմ. չորեք հարիւր վաթսուն եւ ութ` արք զաւրաւորք:

7․ Եւ այս են որդիք Բենիամինի. Սեղոն որդի Մեսեղովմ. որդի Յովադ. որդի Փադայի. որդի Կովղիայ. որդի Մաասայ. որդի Աթիէլ. որդի Յեսուայ:

8․ Եւ զհետ նորա Դեբէի, Սեղէի, ինն հարիւր քառասուն եւ ութ:

9․ Եւ Յովսէս որդի Զեքրի` այցելու եւ վերակացու ի վերայ նոցա. եւ Յուդա որդի Աստնայ որ էր երկրորդ ի քաղաքին:

10 Եւ ի քահանայիցն` Ագդիդ որդի Յովարիբ, Իաքին, Սարիա.

11․ որդի Եղքիայ. որդի Մեսուղամ. որդի Սադովկ. որդի Մարաւովթ. որդի Ետովբ: Եւ էին տունք իւրեանց մաւտ ի տաճարն Տեառն.

12․ եւ եղբարք նորա որ գործէին զգործ սպասաւորութեան տանն Տեառն ութ հարիւր քսան եւ երկու. եւ Ադայի որդի Երովմ. որդւոյ Փաղայիայ. որդւոյ Ամասեայ. որդի Զաքարիայ. որդի Փասեուր. որդի Մեղքիայ:

13․ Եւ եղբարք նորա իշխանք հայրապետացն, երկերիւր քառասուն եւ երկու: եւ Ամասիա որդի Եզրիէլ.

14․ եւ եղբարք նորա զաւրաւորք յամենայնի քսան եւ ութ. եւ այցելուք` եւ վերակացուք նոցա Զեքրիէլ որ էր ի մեծաց իշխանաց:

15․ Եւ յղեւտացւոցն Սամէիա որդի Ասուբ. որդի Եզրովմ:

17․ Եւ նաթանացիք որդի Միքայ, եւ Յորէբ. որդիք Սամուի` երկերիւր եւթանասուն եւ չորս:

19․ Եւ դռնապանք, Ակուբ Ղտեղամին. եւ եղբարք նորա` հարիւր եւթանասուն եւ երկու:

22․ Եւ այցելուք եւ վերակացուք ղեւտացւոցն յԵրուսաղէմ, Ազա որդի Բանի. որդի Ասաբիայ. որդի Մատթանի. որդի Միքայ. յորդւոցն Ասափայ որ էին երգեցիկք մաւտ առ տուն Տեառն.

23․ վասն զի հրաման թագաւորին էր առ նոսա լինել անդ, եւ անխափան ունել զպաշտաւնն:

24․ Եւ Փաթաւա որդի Մեսիզաբիւղայ: Զարեհ որդի Յուդայ` որ ի ձեռանէ թագաւորին ունէր զամենայն կազմած,

25․ եւ բնակէր յագարակի իւրում: Եւ յորդւոցն Յուդայ որք նստան ի Կարիաթարբա. եւ Յեսու եւ Բերսաբէէ. եւ բնակութիւն նոցա

30․ Ղաքիս: եւ ագարակք իւրեանց` որք եւ ունէին զԲերսաբէէ:

31․ Եւ որդիք Բենիամինի ի Գաբա` Մաքմաս:

36․ եւ ղեւտացւոցն բաժին Յուդայ եւ Բենիամին: