Ա. Լոպուխին
21-22. Եվ սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ ավարը թող մնա քեզ»: [21] Սակայն Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Ես բարձրացնում եմ ձեռք դեպի Բարձրյալ Աստվածը, որ Տերն է երկնքի և երկրի, (Սինոդական թարգ․)
Ես բարձրացնում եմ ձեռք դեպի Բարձրյալ Աստվածը, որ Տերն է երկնքի և երկրի… Աբրամի այս հանդիսավոր երդումը, որ տրվեց սոդոմացիների արքային, մեր ուշադրությունն առաջին հերթին գրավում է իր կատարման արտաքին ձևով (ձեռքի բարձրացումով), որը և ցայժմ պահպանվում է զինվորական հանդիսավոր երդումների կարգում և երկրորդը՝ Մելքիսեդեկի օրհնության հետ բառապաշարի նմանությամբ, որն ապացուցում է, որ նրանք երկուսն էլ միևնույն Աստծուն էին պաշտում։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) ՍՍոդոմացիների արքան, սակայն, ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ»:
(Արարատ թարգ․) Եվ Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ինձ տուր, իսկ ունեցվածքը քեզ վերցրու»:
(Գրաբար) Եւ ասէ արքայ Սոդոմացւոց ցԱբրամ. Տո՛ւր ցիս զմարդիկդ, և զաւարդ քե՛զ առ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: