Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն:
   
    «Դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»:
    Ինչպես Քրիստոս Իրեն կոչում է արքայության Դուռ, քանի որ Նրանով են մտնում արքայություն, նույնպես սատանան և նրա հրեշտակները դժոխքի դռներ կոչվեցին, քանզի նրանցով են մտնում արտաքին խավար:
    Եվ Ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն հաղթի»:
Այս խոսքով չորս բան է ավանդում: Նախ՝ Իրեն Հորը հավասար է ցույց տալիս՝ իշխանությամբ ասելով թե՝ «Ինչպես որ Իմ Հայրը քեզ դրդեց Ինձ ճանաչելու, այդպես էլ Ես քեզ դնում եմ որպես հավատքի վեմ՝ սկիզբը քեզնից հաստատելով»: Չի ասում՝ «դարձնում եմ [վեմ]», այլ թե՝ «Դու վեմ ես 1»: Երկրորդ՝ հավատքի՝ քո խոստովանած այդ դավանության վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, որը կրկնակի է. մեկը քարերից ու փայտից շինվածն է, մյուսը՝ այն ժողովուրդը, որ միասնական հավատքով կառուցված է Տիրոջ և Նրա առաքյալների հիման վրա, ինչպես ասում է Պողոսը. «Հիմքն այլ մեկը դնել չի կարող, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կոր. 3։11), և՝ «Ես՝ իբրև ճարտարապետ, հիմքը դրեցի» (հմմտ. Ա Կոր. 3։10), որն այստեղ [Տերը] «վեմ» է կոչում: Եվ նրա վրա է Եկեղեցին կառուցում՝ սովորեցնելով, որ շատերն են այդ նույն դավանությամբ հավատալու, և դրանով պատրաստում է [Պետրոսի] միտքը՝ հովվության գործը ստանձնելու: Երրորդ՝ այդ հավատքը չեն կարող խախտել դժոխքի դռները, որոնք փորձություններն են, ինչպես ծովեզրին եղած վեմը [չեն խախտում] ալեկոծությունները: Ուրեմն որքան ավելի Ի՛նձ [չեն կարող հաղթել]: Ուստի բնավ մի՛ խռովվեք, երբ լսեք, որ մատնվելու եմ և խաչ ելնելու: Եվ դու տե՛ս այստեղ Տիրոջ զորությունը, որ մի ձկնորս մարդու ամեն տեսակ վեմից ավելի կարծր ու ամուր դարձրեց, այնպես, որ թեկուզ ամբողջ աշխարհն էլ հարձակում գործի, նրան չի կարողանա հաղթել:
    Եվ չորրորդ՝ [Տերը] մարգարեների պարգևները առաքյալներին է խոստանում: Ինչպես որ Հայրը Երեմիային ասաց. «Քեզ իբրև երկաթյա սյուն ու պղնձյա պարիսպ հաստատեցի» (հմմտ. Երեմ. 1:18), սակայն՝ մեկ ազգի համար, այդպես Որդին [առաքյալին] անսասան [հաստատում է] ամբողջ աշխարհի համար: Եվ հիրավի՛. որովհետև ինչ որ [Աստված] Է կառուցում, ո՞վ կարող է քանդել, և ինչը Նա է կործանում, ո՞վ կարող է վերականգնել: Ասորեստանցին կամեցավ քանդել Աստծո շինած տաճարը, քանդվեց նրա թագավորությունը 2: Աքիելը 3 (Տես Գ Թագ. 16։34) ցանկացավ Երիքովը կառուցել, կործանվեց նրա արքայությունը: Այդպես էլ Որդու կառուցած Եկեղեցուն ոչ ոք չի կարող հաղթել, որովհետև նրա հիմքը կարողությունն ունի հաղթելու դժոխքի դռներին, ինչպես ասում Է [Տերը]. «Եվ դժոխքի դռները նրան չեն հաղթի»: Որովհետև ինչպես որ արքայության դուռը Քրիստոսն է, քանզի Նրանով են մտնում այնտեղ, այդպես էլ դժոխքի դռները սատանան ու նրա սպասավորներն են, որոնք նրա կամարարՆերը 4, հերձվածողները, հալածողներն ու չար բռնակալներն են, որովհետև նրանցով են մտնում արտաքին խավարի մեջ:
--------------------------------
1 .«Պետրոս» անունը ստեղծված է հունարեն «պետրա» բառից, որ նշանակում է «վեմ»: Ավետարանական այս համարի հունարեն բնագիրը «Դու վեմ ես»-ի փոխարեն ունի՝ «Դու Պետրոսն ես»: Իսկ շարունակության մեջ՝ «այս վեմի վրա կկառուցեմ...», գործածում է «վեմ»՝ «պետրա» բառը:

2 .Ք.ա. 586թ. Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան գրավել ու ավերել է Երուսաղեմը և այրել նրա Տաճարը: Սակայն Բաբելոնյան հզոր թագավորությունը կարճ ժամանակ անց՝ Ք.ա. 538 թ.-ին, կործանվել է՝ գրավվելով Մարաց և Պարսից Կյուրոս թագավորի կողմից: Ծործորեցին հավանաբար հենց այս դեպքերը նկատի ունի:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն:
   
    «Դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»:
    Ինչպես Քրիստոս Իրեն կոչում է արքայության Դուռ, քանի որ Նրանով են մտնում արքայություն, նույնպես սատանան և նրա հրեշտակները դժոխքի դռներ կոչվեցին, քանզի նրանցով են մտնում արտաքին խավար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:17