Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:20

Հովհաննես Ծործորեցի

Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»:

 

   Պատանին ասաց Նրան. «Այդ ամենը մանկությունից եմ պահել. ուրեմն ի՞նչ պակասություն ունեմ»:

   Ինձ թվում է` ստում է այստեղ: Եթե օրենքները պահել էր, ինչպես ասաց, որտեղի՞ց ուներ ավելորդ ունեցվածքը, որովհետև ունեցվածքի բնությանը հատուկ չէ շատերին բաշխվել և աննվազ մնալ, եթե [տվողը] բաշխում է ուրիշներին այնքան, որքան [գործածում է] իր համար: Իսկ եթե միայն լեզվով է սիրել ընկերոջն ու պատվել ծնողին, կամքով և ոչ թե գործով, ուրեմն դատարկ տեղն է մարտնչել, քանի որ օրենքի պահպանությունը կերպարանքով չի լինում, այլ գործով, ապա թե ոչ` իրեն էլ պիտի սիրեր [միայն] կամքով և սեփական կարիքները չբավարարեր: «Այդ ամենը մանկությունից եմ պահել». ուրեմն` բնավ չէր պահել, որովհե տև Օրենքը միայն չէր քարոզում ուրիշինը չհափշտակել, այլև սեփականն ուրիշներին մատակարարել, ինչը չի երևում, թե [այս պատանին] արել է: Սակայն, ինչպես արդեն ասել ենք, այս մարդու բնավորությունը հակասական է. ինչի մասին նախ ստեց, այժմ կամենում է ճիշտը սովորել, և փոքր առաքինություն չէ սեփական թերությունը ճանաչելը, ուստի Մարկոսն ասում է. «Նայելով նրան` [Հիսուսը] շատ սիրեց նրան» (հմմտ. Մարկ. 10։21), որպեսզի այդ սիրո միջոցով [պատանին] Նրա օրենքը փափագեր: Եթե անկատար լինելով սիրվեց, որքա՞ն [կսիրվեր], եթե կատարելության հասներ: Եվ ի՞նչ [ասաց] Քրիստոսը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16