Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:32

Հովհաննես Ծործորեցի

Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
   
    Եվ Իմ հառնելուց հետո ձեզնից առաջ կգնամ Գալիլեա»:
    [Աշակերտների] ցրվելուն առընթեր արագապես մարգարեացավ նաև նրանց հավաքվելու մասին, որպեսզի եթե Իր մահվան պատճառով տրտմեին, հարությամբ մխիթարվեին: Իսկ ասաց` «[ձեզնից] առաջ կգնամ Գալիլեա», որպեսզի այնտեղ ապահով լինելով` հավատային խոսքին, նաև որովհետև հարությունից հետո ոչ թե երկնքից էր երևալու կամ [նրանց] տանելու մի հեռու երկիր, այլ նույն ժողովրդի մեջ և գրեթե նույն վայրում [էր երևալու], որպեսզի հավատացներ նրանց, որ Ով խաչվեց, Նա էլ հարություն առավ: Մի ուրիշ բան էլ է սովորեցնում. այն, որ թեպետ ըստ Իր աստվածության ամեն տեղ արագապես էր հասնում մարմնով, երբ կամենում էր, սակայն այստեղ հայտնում է, որ հարություն առածներն ավելի թեթև են, քան ովքեր տակավին [ապականացու] մարմնով ու կրքերով 1503 են ապրում աշխարհում: Սա երևում է նաև Նրա համբարձվելուց և [աշակերտների]` ամպերով դեպի վեր` Տիրոջն ընդառաջ հափշտակվելուց 1504: Այս պատճառով էլ [Տերն] ասում է. «Ձեզնից առաջ կգնամ Գալիլեա»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:31