Ա. Լոպուխին
Լիայի` Հակոբի համար ծնած դուստրը` Դինան, գնաց՝ այդ կողմի աղջիկներին տեսնելու: [1]
34-րդ գլխում նկարագրված դեպքը տեղի է ունեցել 33-րդ գլխում նկարագրված դեպքերից 8 տարի անց: Դինան այս գլխում 16 տարեկան հասուն աղջիկ է: Նա ծնվել էր այն ժամանակ, երբ Հակոբը երկրորդ՝ յոթնամյա ծառայությունն էր մատուցում Լաբանին (Ծննդ. 30:21): Նրա արգանդակից եղբայրներ Շմավոնն ու Ղևին նույնպես հասուն երիտասարդներ էին: (Դինան 6–7 տարեկան էր, երբ Հակոբը ժամանեց Սոկքոթ։ Նահապետը մոտ 2 տարի ապրեց Սոկքոթում, մոտ 8 տարի էլ` Սյուքեմում, h. 5, 7): Չնայած նրան, որ տևական ժամանակ Հակոբն իր ընտանիքի հետ ապրում էր Սյուքեմի շրջակայքում, ըստ երևույթին, գուցե կար մի թշնամանք, որն արտահայտվեց Շմավոնի և Ղևիի կատարած սարսափելի արյան վրեժխնդրությամբ: Դինայի պատվազրկված լինելու հանգամանքը միայն պատրվակ էր նրանց համար: Ըստ Հովսեփոս Փլավիոսի (Ant. 1.21)՝ սյուքեմացիների մոտ տոն էր, որի ժամանակ էլ Դինան քաղաք էր եկել, որպեսզի կանանց զգեստներ տեսներ: Միդրաշը քննադատում է Դինային (և Լիային) նրա համար, որ վերջինս դուրս էր եկել անառակ կնոջ նման հագնված (Beresch. r. Par. 80, s. 391, 392): Նման թեթևամտությունը Դինան կարծես թե մորից էր ժառանգել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու:
(Արարատ թարգ․) Եվ Դինան՝ Լիայի դուստրը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին:
(Գրաբար) Եւ ել Դինա դուստր Լիայ` զոր ծնաւ Յակոբայ, ի զնին դստերաց աշխարհին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: