Ա․ Լոպուխին
Սակայն նրա հայրը չհամաձայնեց և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ: Նրանից ևս ժողովուրդ դուրս կգա, և նա մեծ կլինի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի, և նրա սերնդից մեծաքանակ ժողովուրդ դուրս կգա»: [19] (Սինոդական թարգ․)
Բայց Հակոբը պատասխանում է նրան, որ իր արարքն ամբողջությամբ գիտակցված է, և համապատասխանում է աստվածային սահմանմանը (ըստ Միթրաշի՝ Հակոբն ասում է. «Ես գիտեմ, թե ինչ պատուհասներ տեղի ունեցան իմ կողմից Հովսեփին նախապատվության տալու պատճառով, դրանք հիմա էլ կարող են լինել, սակայն թող Աստծու կամքը լինի»): Մանասեի ցեղը բավական երկար ժամանակ ո՛չ հետնորդների քանակով, ո՛չ էլ հզորությամբ չէր զիջում Եփրեմի ցեղին։ Բոլոր ցեղերից միայն այն կարողացավ բաժանվել երկու` արևմտահորդանանյան և արևելահորդանանյան մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ շատ հզոր էր: Սակայն հետո Եփրեմի ցեղը գերիշխանություն ձեռք բերեց (ըստ աշխարհագրական դիրքի) Իսրայելի միջին խմբի ցեղերի վրա: Նրանից դուրս եկավ Իսրայելի հռչակավոր առաջնորդ Հեսու Նավեն, իսկ Մանասեի ցեղից` Գեդեոնը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:
(Արարատ թարգ․) Բայց հայրը չցանկացավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ: Նա էլ ժողովուրդ կլինի, և նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի, ու նրա սերունդը ազգերի բազմություն կլինի»:
(Գրաբար) Եւ ոչ կամեցաւ հայրն նորա, այլ ասէ` Գիտեմ որդեակ գիտեմ. եւ դա եղիցի ի ժողովուրդ, եւ դա բարձրասցի. Այլ եղբայրս դորա կրտսեր` եղիցի մեծ քան զդա. եւ զաւակ սորա եղիցի ի բազմութիւն ազգաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: