Ա․ Լոպուխին
Եվ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»: [15] (Սինոդական թարգ․)
Հովսեփի ու նրա եղբայրների միջև կապող օղակ հանդիսացող և հաշտություն ապահովող հոր մահվամբ, վերջիններս սկսեցին կասկածել, որ Հովսեփի կողմից Հակոբի կենդանության օրոք ցուցաբերած բարեհաճության ներքո հնարավոր է թշնամություն թաքնված լինի (այստեղ օգտագորված է եբրայերեն «satam» բայը, (Ծննդ. 27:41), ինչն էլ այժմ՝ հոր մահից հետո, Հովսեփի կողմից կարող է արտահայտվել վրեժխնդրությամբ (Ծննդ. 42:28 ):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»:
(Արարատ թարգ․) Եվ երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և ցանկանա հատուցել այն բոլոր չար գործերի համար, որ արեցինք իրեն»:
(Գրաբար) Իբրեւ տեսին եղբարքն Յովսէփայ թէ մեռաւ հայրն նոցա. ասեն, Գուցէ ոխս ունիցի ընդ մեզ Յովսէփ, եւ հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն զոր անցուցաք ընդ նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: