Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։17

Ա. Լոպուխին

«Եվ վերցրիր քո այն տոնական իրերը, որոնք ա՛յն ոսկուց ու արծաթից էին, որ Ես էի տվել քեզ, և քեզ համար տղամարդկանց պատկերներ սարքեցիր ու պոռնկացար նրանց հետ»։ [17] (Սինոդական թարգ․)
   
    «Տղամարդկանց պատկերներ» - Քանի որ Երուսաղեմը ներկայացվում է պոռնկացող կնոջ կերպարանքով, ուստի և նրա հետ հարաբերության մեջ մտնող կուռքերը ներկայացվում են որպես տղամարդիկ, որոնց հետ նա պոռնկություն է անում։ Սակայն քանի որ կուռքերը հոգի չունեն, հետևաբար նրանք կարող են համեմատվել միայն տղամարդկանց պատկերների հետ: Այս տողերում կարելի է տեսնել նաև ակնարկ ֆալոսական պաշտամունքի մասին, որը, մեկնաբանների կարծիքով, հանդիպում է նաև Եսայու 58:6-րդ («հիշողություն» բառը եբրայեցերենում նմանահունչ է «տղամարդ» բառի հետ) և Եզեկիելի 8:17-րդ համարներում:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ:
(Արարատ թարգ․) Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։
(Գրաբար) Եւ առեր զսպաս պարծանացն քոց յոսկւոյն իմոյ և յարծաթոյն զոր ետու քեզ, և արարեր քեզ պատկերս արուականս, և պոռնկեցար ընդ նոսա: