Ա. Լոպուխին
«Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը, երբ Իմ սուրը տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն մեկնի Եգիպտոսի երկրի վրա»։ [25] (Սինոդական թարգ․)
Փարավոնի նկատմամբ նախորդիվ հնչած սպառնալիքները կարծես թե մեղմանում են։ «Բազուկներ» ասելով նկատի է առնվում արդեն ոչ թե բանակը, այլ ընդհանրապես թագավորության զորությունը։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ Փարաւոնի բազուկները թուլանալու են: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքն ու բաց թողնեմ նրան Եգիպտացիների երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա,
(Գրաբար) Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց. և բազուկքն փարաւոնի լքցին։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր, 'ի տալն ինձ զսուրն իմ 'ի ձեռս արքային Բաբելացւոց, և ձգեցից զնա' ի վերայ արքային Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: