Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [23] (Սինոդական թարգ․)
Մարգարեական այս ելույթը (23-29-րդ համարներ) ուղղված է նվաճող տիրակալի կողմից իրենց հայրենիքում թողնված հրեաների դեմ, որոնք այդպիսով իրենց համարում են Սուրբ Երկրի միակ տերերը և դրա շնորհիվ սկսել են անձնատուր լինել թագավորության արագ վերականգնման անիրականանալի երազանքներին։ Այդ երազանքների արդյունքը եղավ Դավիթ-Իսմայելյան ժառանգի ապստամբությունը և նրա կողմից Բաբելոնի կառավարիչ Գոդողիայի սպանությունը (Երեմ․ 41-րդ գլուխ), իսկ այդուհետև էլ՝ հրեաների նոր (3-րդ) վերաբնակեցումը Բաբելոն՝ Նաբուգոդոնոսոր թագավորի գահակալության 23-րդ տարում, Երուսաղեմի կործանումից 5 տարի անց: Հրեաների՝ իրենց հայրենիքում մնալու այս տրամադրվածության մասին լուրը, տրամադրվածություն, որն այնքա՜ն տխուր ավարտ կարող էր ունենալ, մարգարեն կարող էր ստանալ այն նույն փախստականներից, որոնցից նա ստացել էր Երուսաղեմի անկման մասին լուրը (ըստ 21-րդ համարի)։ Սակայն այս ելույթը կարող էր գրված լինել նաև ավելի ուշ, երբ արդեն իսկ տեղի էր ունեցել կամ էլ նախապատրաստվում էր ապստամբությունն ընդդեմ Գոդողիայի, բայց, այդուամենայնիվ, մարգարեական սույն ուղերձը զետեղվել է այստեղ մարգարեի ելույթները համակարգելու ընթացքում։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: