Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։22

Ա. Լոպուխին

«Բայց դեռ այդ ազատվածի գալուց առաջ՝ երեկոյան, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և Նա բացեց իմ բերանը՝ նախապես առավոտյան ինձ մոտ գալով։ Եվ բերանս բացվեց, և ես այլևս համր չէի»։ [22] (Սինոդական թարգ․)
   

   Ինչպես որ ավելի վաղ մարգարեն լռության էր մատնվել ոչ թե որևէ մի արտաքին պարտադրանքով, այլ հենց Աստծո կողմից (Եզեկ․ 3:25), այդպես էլ այժմ, չնայած որ նրա լռությունը պետք է «ընդհատվեր» Երուսաղեմի անկման մասին լուրով (Եզեկ․ 24:27), այն «ընդհատվում» է այդ լուրը ստանալուց մի ամբողջ օր ավելի առաջ (հմմտ․ Եզեկ․ 24:2 և դրա բացատրությունը). նույնիսկ լուրը ստանալուց էլ առաջ՝ երեկոյան, մարգարեն հայտնվում է հոգեզմայլանքի (էքստազի) մեջ («Տիրոջ ձեռքն ինձ վրա էր» - տե՛ս Եզեկ․ 1։3-րդ համարի բացատրությունը), որի միջոցով և նա պետք է որ ստացած լինի այս գլխում առկա բոլոր հայտնությունները (այդ թվում նաև՝ 1-20-րդ համարները):

   «Եվ բերանս բացվեց, և ես այլևս համր չէի» - ասել է թե՝ մարգարեն արդեն կարող էր ավելի համարձակորեն և ազատ խոսել, քանի որ մարգարեությունների իրականացումը Եզեկիելին բոլորի առջև բացահայտեց որպես ճշմարիտ մարգարեի  (տե՛ս 3:26-րդ համարի բացատրությունը)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ երեկոյեան, մինչեւ նրա գալը, Տիրոջ ձեռքը ինձ վրայ էր. նա բաց արեց բերանս, մինչ դեռ առաւօտ չէր եղել: Երբ բերանս բաց արեցի, այլեւս չէի կարող լուռ մնալ:
(Արարատ թարգ․) Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի ։
(Գրաբար) Եւ ձեռն Տեառն եղեալ 'ի վերայ իմ յերեկորեայն՝ մինչչև՛ եկեալ էր նորա, և եբա՛ց զբերան իմ մինչչև՛ եկեալ էր ընդ առաւօտն. և 'ի բանալ բերանոյ իմոյ՝ ո՛չ ևս ամփոփեցաւ անդրէն: