Ա. Լոպուխին
«Ահա, Ես կապանքներ եմ դրել քեզ վրա, և դու մի կողքից մյուս կողքիդ վրա չես շրջվի, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը»։ (Սինոդական թարգ․)[8]
Սակայն շարունակելով խաղալ պաշարողի այն դերը, որը սկսել էր բեմադրել դեռ 3-րդ համարից, մարգարեն պետք է կատարեր նաև պաշարվածի դերը։ Այս վերջին դերը նա պիտի խաղար արդեն իր պառկած վիճակով։ Աստված նրա վրա անտեսանելի կապանքներ պիտի դնի (3։25-րդ համարի բացատրությունը), որպեսզի նա ֆիզիկապես չկարողանար մի կողմից դեպի մյուս կողմ շրջվել, երբ երկարատև պառկած վիճակից հետո մի կողքի անտանելի ցավը սկսեր գերիշխող դառնալ Աստծո պատվիրանին հնազանդության նկատմամբ, «որպեսզի այնպես չլիներ, որ տառապանքներից որևէ տեսակի թեթևություն զգար, այնպիսի մի թեթևություն, որը դեռևս չպիտի «այցելեր» (պաշարվածներին), քանի դեռ կատարելապես իրենց լրումին չէին հասել կանխասահմանված օրերը» (Հերոնիմոս Երանելի):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը:
(Արարատ թարգ․) Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։
(Գրաբար) Եւ ես ահա ետու ‘ի վերայ քո կապանս, և մի՛ փոխեսցես կողմն ‘ի կողմանէ մինչև կատարեսցին աւուրք արգելանին քոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: