Ա. Լոպուխին
«Այդ տեսիլքն այնպիսին էր, որը ես տեսել էի նախկինում, ճիշտ այնպիսին, ինչպիսին ես տեսել էի, երբ եկել էի հայտնելու քաղաքի կործանման մասին, և այնպիսի տեսիլքներ, որոնք նման էին ա՛յն տեսիլքներին, որոնք ես տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես վայր ընկա երեսիս վրա»։ [3] (Սինոդական թարգ․)
Մարգարեի ներկայիս տեսիլքը, այսպես ասած, նրա կյանքի ընդհանուր տեսիլքն էր, որը մեկ անգամ չէ, որ կրկնվել էր (համարի սկիզբը բառացիորեն այսպես է՝ «և որպես տեսիլք, սա այն տեսիլքն էր, որը ես տեսա», իսկ Յոթանասնից թարգմանության մեջ «որպես տեսիլք» արտահայտությունը բացակայում է): Բացի այս պարագայից՝ մարգարեն սույն տեսիլքը տեսել էր ևս երկու տեղում և երկու կարևոր պահի․․․
1) «Երբ եկել էի (եբրայեցերենում՝ «Ես», բայց Վուլգաթան և Թեոդորետոս Երանելին թարգմանում են՝ «Նա») հայտնելու քաղաքի կործանման (բառացիորեն՝ «երբ եկել էի կործանելու, սպանելու - մարգարեն ինքը կարծես ներկայանում է որպես Երուսաղեմը կործանող անձ, ինչպես Եզեկ․ 22:18-րդ և Երեմ. 1:10-րդ համարներում էր) մասին»։
2) Քեբար (Քոբար) գետի վրա. դարձյալ կրկնվում է «տեսիլքներ» արտահայտությունը (հոգնակի թվով է կիրառված՝ մատնացույց անելու համար տեսիլքի բարդության աստիճանը․ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և կառքի տեսիլքը, որը երևում էր», ինչը ցույց է տալիս, որ այժմ մարգարեի առաջ կրկնվում էր ամբողջ Քոբարյան տեսիլքը՝ քերովբեներով՝ Աստվածային այդ «խելացի» կառքով, և անիվներով հանդերձ, ու ոչ թե՝ այդ տեսիլքի միայն մի մասը, օրինակ՝ գահին Բազմածը)՝ նման այն տեսիլքներին (բնագրում՝ եզակի թվով․ այս գոյականն արդեն 5-րդ անգամ է հանդիպում սույն համարում), որոնք ես տեսել էի» (3-րդ անգամ է բայ գործածվում)։ Այսպիսի մի տեսիլքի մասին Եզեկ․ 3։23-րդ համարում չի հիշատակվում, քանի որ այն, տեղի ունենալով առաջինից այդքան շուտ և լինելով դրա ճիշտ կրկնությունը (ընդ որում՝ նպատակ ունենալով միայն վերջնականապես զորացնելու մարգարեին իր ծառայությունը սկսելու որոշման մեջ), ըստ էության նույնական էր Քոբարյան տեսիլքի հետ՝ մարգարեության հրավիրող կոչ հանդիսանալով: Նախ հիշատակվում է 8-11-րդ գլուխների տեսիլքը, քանի որ այն իմաստային առումով ավելի նման էր ներկայիս տեսիլքին:
«Եվ ես վայր ընկա երեսիս վրա» - տե՛ս Եզեկ․ 2։1-ին համարի բացատրությունը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ, երբ քաղաքն օծելու 888 էի մտնում: Իմ տեսած կառքի տեսիլքն էլ նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ Քոբար գետի մօտ: Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի:
(Արարատ թարգ․) Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։
(Գրաբար) Եւ տեսիլն զոր տեսանէի, է՛ր ըստ տեսլեանն զոր տեսի ‘ի ժամանակի իբրև մտանէի օծանել զքաղաքն։ Եւ տեսիլ կառացն զոր տեսի, է՛ր ըստ տեսլեանն զոր տեսանէի ‘ի վերայ Քովբար գետոյ. և անկայ ‘ի վերայ երեսաց իմոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: