Ա. Լոպուխին
4-5. «Եվ Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեմքով դեպի արևելք է նայում»։ [4] «Եվ Հոգին վերցրեց ինձ ու տարավ ինձ ներքին գավիթը, և ահա, Տիրոջ փառքը լցրել էր ամբողջ տաճարը»։ (Սինոդական թարգ․)
«Հենց որ Եզեկիելը գտնվում է Աստծո փառքի գործունեության տիրույթում, նրա գործողությունները որոշող «գործակատարը» ոչ թե իր կամքն է, այլ վերզգացական «ruach»-ը՝ Սուրբ Հոգին» (Բերթոլետ): Մարգարեն տարվում է ներքին գավիթ՝ համոզվելու համար, որ Աստծո փառքը վերադարձել է տաճար և այն լցրել է նույն ձևով, ինչպես որ Գ Թագ․ 8։1-րդ և Ելք 40:34-րդ համարների պարագաներում էր։ Հենց այդ նույն պատճառով էլ մարգարեն չէր կարող ներս տարվել բուն տաճար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տիրոջ փառքը արեւելք նայող դռնով տաճար մտաւ:
(Արարատ թարգ․) Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։
(Գրաբար) Եւ փառքն Տեառն մտին ‘ի տաճարն ընդ ճանապարհ դրանն՝ որ հայէ՛ր ընդ արևելս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: