Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։11

Ա. Լոպուխին

«Ուժը բարձրանում է ամբարշտության գավազանի վրա. ոչ մի բան չպիտի մնա նրանցից՝ ո՛չ նրանց հարստությունից, ո՛չ նրանց աղմուկից և ո՛չ նրանց վայելչությունից»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   «Ուժը»՝ Քաղդեայի, «ամբարշտության գավազանը»՝ Հրեաստանի։ Առաջինի պարագայում դա ենթադրելի է համատեքստից, իսկ երկրորդի դեպքում ենթադրության իսկությունն ապացուցվում է այն փաստով, որ Թվոց 1:43-րդ և Հեսու 13:29-րդ համարներում «ցեղ»-ը կոչվում է «գավազան»: Ավելին, նաև նշվում է, թե ինչպես է դրսևորվելու այս ուժի ազդեցությունը Հուդայի ամբարիշտ ցեղի վրա։

   «Ոչ մի բան չպիտի մնա նրանցից» - բառացիորեն՝ նրանցից ոչ ոք», այսինքն՝ ոչ մեկը։

   «Ո՛չ նրանց հարստությունից» - եբրայերենից ավելի ճիշտ ձևով՝ «բազմությունից», այսինքն՝ բնակչության խտությունից։

   «Ո՛չ նրանց աղմուկից» - ասել է թե՝ քաղդեացիների կողմից Հրեաստանի կործանումը տեղի կունենա առանց մեծ ռազմական աղմուկի, դյուրությամբ)։

   «Ո՛չ նրանց վայելչությունից» - Եբրայեցերեն անհայտ «նոագ» բառը այս կերպ է թարգմանվում Թեոդոտիոնի, Սիմմաքոսի և ռաբբիների կողմից։ Սլավոներենում՝ «գեղեցկություն» - «ὡραϊσμὸς»:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Խորտակելու եմ անօրէնի չարութիւնը, սակայն ոչ իրարանցումով ու փութով: Նրանց խելքը գլուխներին չէ, ոչ էլ գեղեցկութիւն կայ նրանց մէջ:
(Արարատ թարգ․) Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բան չպիտի մնա նրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչություն չպիտի լինի։
(Գրաբար) և խորտակեսցե՛ս զհաստատութիւն անօրինին. ո՛չ աղմկաւ և ո՛չ փութով. ո՛չ են ‘ի միտս իւրեանց գեղեցկութիւն ‘ի նոսա։