Ելից գրքի մեկնություն 3։4

Ա. Լոպուխին

4-5. Տերը նկատեց, որ Մովսեսը տեսնելու համար մոտ է գնում, և մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»: [4]Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այստեղ: Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: (Սինոդական թարգ․)
   
   Մահկանացուին թույլատրելի չէ մոտենալ բացարձակ սրբությանը. «Մի՛ մոտեցիր այստեղ»: Ուստի նա պետք է Աստծո ներկայության առջև դրսևորի խորին խոնարհության և հարգանքի զգացումը. «Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից» (հմմտ. Նավե 5:15):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»:
(Արարատ թարգ․) Տերը տեսավ, որ նա մոտեցավ՝ տեսնելու, և Աստված մորենու միջից կանչեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
(Գրաբար) Իբրեւ ետես Տէր եթէ մերձենայ տեսանել, կոչեաց զնա Տէր ի միջոյ մորենւոյն, ասէ. Մովսէս, Մովսէս: Եւ նա ասէ. Զի՞ է: