Ա. Լոպուխին
«Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն Իմ դիմացն են միշտ»։ [16] (Սինոդական թարգ․)
«Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ...» - Իր հոգեւոր Սիոնի նկատմամբ Աստծո մշտակա հիշողության մի նոր, ոչ ազդեցիկ պատկեր է սա: Միևնույն ժամանակ մարգարեն այստեղ հիշատակում է Արևելքի պարզունակ ժողովուրդներին բնորոշ, զուտ կենցաղային մի հատկանիշ՝ իրենց դեմքերին կամ ձեռքերի վրա հատուկ, հիշողություններ առաջոցնող նշաններ անելը, մի երևույթ, որի մասին վկայում են Պաղեստինի ազգագրագետներն ու պատմաբանները (Բ Օրին. 6:8, 11:18, The pulp. Commentary, p. 233).
«Քո պարիսպներն Իմ դիմացն են միշտ» - Ինչպես որ Սիոնն է ծառայում որպես ամբողջ ժողովրդի խորհրդանիշ, այնպես էլ Սիոնի «պարիսպներն» ամբողջ քաղաքի խորհրդանիշն են (Սաղմ. 50.20): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին քրիստոնեական Եկեղեցու «պարիսպներ» ասելով այլաբանորեն է հասկանում Եկեղեցու առաքյալներին, ավետարանիչներին և, առհասարակ, Եկեղեցու հովիվներին ու առաջնորդներին։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես:
(Արարատ թարգ․) Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։
(Գրաբար) Ահաւասիկ ի վերայ ձեռաց իմոց նկարեցի զպարիսպ քո. եւ առաջի իմ ես դու յամենայն ժամ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: