Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել:
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզանից, և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա։
Ասել է թե՝ միշտ չէ, որ ձեզ մարմնական նեղության մեջ եմ պահելու, այլ հոգևորապես ազատելու եմ ձեզ, որովհետև ով մեղք է գործում, գերի է դառնում հավիտենական տանջանքների, բայց երբ մեղքերից դարձի գա, կխուսափի Աստծո բարկության պատժից:
Որովհետև հոգին Ինձանից է դուրս գալիս, և ամեն շունչ Ես եմ ստեղծել։
Այստեղ հիշատակվող «հոգի»-ն ոչ թե Սուրբ Հոգին է, որովհետև ոչ թե հոդով է ասում, այլ սոսկ՝ «հոգի», այլ մարդկայի՛ն հոգին և շունչն է՝ Աստծո կողմից ստեղծված: Եվ Աստված ասում է. «Միշտ չեմ բարկանալու նրանց վրա, այլ խնայելու եմ, քանզի նրանք Իմ արարածներն են»:
Ա. Լոպուխին
«Որովհետև Ես հավիտյան չեմ վիճելու և մինչև վերջ չեմ բարկանալու, այլապես հոգին և Իմ կողմից արարված ամեն մի շունչ կնվաղեին Իմ առաջ»։ [16] (Սինոդական թարգ․)
«Որովհետև Ես հավիտյան չեմ վիճելու և մինչև վերջ չեմ բարկանալու…» - Արտահայտվելու կերպը, ըստ մի մեկնաբանի արդարացի դիտողության, շատ է հիշեցնում ջրհեղեղի պատմության համանման հատվածը (Ծննդ․ 6:3, 5-7, Վլաստով)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել:
(Արարատ թարգ․) Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։
(Գրաբար) եւ ոչ յաւիտեան խնդրեցից վրէժս ի ձէնջ, եւ ոչ ցանգ բարկացայց ձեզ. զի հոգի յինէն ելցէ, եւ զամենայն շունչ ես արարի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: