Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:18

Մաղաքիա արք. Օրմանյան

Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
   

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
   
   Միայն սնունդից հրաժարվելով մի՛ սահմանափակիր ծոմապահության բերած բարիքը, քանի որ իսկական ծոմապահությունը չար գործերից հեռանալն է։ Կոտրի՛ր անարդարության հետ ունեցած բոլոր կապերը, ների՛ր  հարևանիդ հասցրած վիրավորանքը և նրա պարտքերը:
   
   Իրական թմրությունը հոգիներում չի ծնվում ո՛չ հացի պակասից առաջացող սովից և ո՛չ էլ շոշափելի ջրի պակասից առաջացող ծարավից, այլ առաջանում է Տիրոջ Խոսքը լսելու պակասից: Որովհետև մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծու բերանից ելնող  խոսքով (Մատթ․ 4:4, Ղուկ․ 4:4): Հետևաբար, հարսանքավորները չեն կարող ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է։
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
   

   Դեռևս անկատար լինելով՝ Հովհաննեսի աշակերտները հավատարիմ էին մնում հրեական ավանդությանը: Ուստի Քրիստոսի մոտ եկածներից ոմանք նրանց որպես օրինակ են ներկայացնում և այն բանի համար են մեղադրում Տիրոջը, որ Նրա աշակերտները նրանց (Հովհաննեսի աշակերտների հետ) հավասար ծոմ չեն պահում:

   

Ա. Լոպուխին

Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում. եկան և նրան ասացին. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: (Սինոդական թարգմ․)[18]
   
   Մարկոսն իր կողմից մատնանշում է միայն այն, որ հարցը Քրիստոսին ուղղվել է ոչ թե Հովհաննեսի աշակերտների ու փարիսեցիների, այլ ուրիշների կողմից, որոնք գալիս և խոսում են (այստեղ անդեմ արտահայտություն է օգտագործվում) Հովհաննեսի աշակերտների և փարիսեցիների մասին: Սրանք, հավանաբար, դպիրներ էին, բայց ոչ փարիսեցիների կուսակցությանը պատկանող, որոնք  հետաքրքրված էին, թե ինչպես է Քրիստոսը լուծում ավանդության համաձայն ծոմեր պահելու հարցը (համար 16):
--------------------------------
[18] (Էջմիածին թարգմ․)Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
(Արարատ թարգմ․) Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։
(Գրաբար)Եւ էին աշակերտքն Յովհաննու եւ փարիսեցիքն ի պա՛հս. գա՛ն եւ ասեն ցնա, ընդէ՞ր աշակերտքն Յովհաննու՝ եւ փարիսեցիքն պահեն, եւ քո՛ աշակերտքդ ո՛չ պահեն: