Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
Թեոֆիլակտ Բուլղարացի
Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:
Վերցված է 2:19 համարի մեկնությունը :
Իսկ նա ասաց նրանց. «Այժմ Ես՝ Փեսան, նրանց հետ եմ, ուստի նրանք պետք է ուրախանան, այլ ոչ թե ծոմ պահեն»։ Իրեն «Փեսա» է անվանում ոչ միայն այն բանի համար, որ կույս հոգիներ է նշանում Իրեն, այլ նաև այն պատճառով, որ Նրա առաջին գալստյան ժամանակը իրեն հավատացողների համար ոչ թե լալու և վշտի, ոչ թե դժվարության, այլ առանց օրենքի գործերի մեզ մկրտությամբ հանգստացնելու ժամանակ է: Իսկապես, ո՞րն է մկրտվելու ժամանակ կատարվող աշխատանքը: Սակայն այս դյուրին գործով մենք փրկություն ենք ստանում: «Հարսանեկան ապարանքում գտնվող որդիները» առաքյալներն են, քանի որ նրանք արժանի են դարձել Տիրոջ ուրախությանը և եղել են բոլոր երկնային բարիքների և մխիթարությունների մասնակիցները: Կարող ենք նաև հետևյալ կերպ հասկանալ, որ առաքինի գործ կատարող յուրաքանչյուր մարդ դառնում է «հարսանեկան ապարանքում գտնվող որդի», և քանի դեռ նա իր հետ ունի Փեսա Քրիստոսին, նա ծոմ չի պահի, այսինքն՝ ապաշխարության գործեր չի կատարի. քանզի ինչո՞ւ պետք է զղջա նա, ով չի ընկնում: Երբ փեսա Քրիստոսը «խլվում է» նրանից, այսինքն, երբ նա ընկնում է մեղքի մեջ, այդ ժամանակ սկսում է ծոմ պահել և ապաշխարել, որպեսզի բժշկի մեղքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: