Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):42

Սուրբ Հովհան Ոսկեբերան

42-43. Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ  նախքան դրանց տեղի ունենալը: Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ:
   
   Ահա՛, նաև Շուշանին էին արդեն դեպի մահ տանում, և ոչ մի տեղից օգնություն չկար: Երբ նա տեսնում է, որ մարդկանցից օգնություն ստանալու հնարավորություն չկա, իր միտքը դարձնում է երկնքում գտնվող հավատարիմ վկային, արթուն Աչքին և բացականչում է.․․

   

Հիպոլիտոս Հռոմեացի

42-44. Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ նախքան դրանց տեղի ունենալը: Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ:
   
   Իրապես, Նա լսում է բոլորին, ովքեր  մաքուր սրտից են Աստծուն դիմում։ Իսկ ովքեր նենգությամբ և կեղծավորությամբ  են դիմում,  Նա շրջում է Իր երեսը:
   

Ա. Լոպուխին

Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ նախքան դրանց տեղի ունենալը:(Սինոդական թարգ․)[42]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Շուշանը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ դու յաւիտենական, ծածկագէ՛տ Աստուած, որ գիտես ամէն ինչ՝ նախքան դրանց տեղի ունենալը:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) ԶԱղաղակեա՛ց ՛ի ձայն բարձր Շուշան ՝ և ասէ. Աստուած յաւիտենական ծածկագէտ, որ գիտես զամենայն յառաջ քան զլինել նոցա.