Ա. Լոպուխին
«Նրա մարդկային սիրտը թող վերցվի նրանից ու նրան գազանի սիրտ թող տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի»։ (Սինոդական թարգ․) [13]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):7
-------------------------------
[13](Էջմիածին թարգ․) նրա մարդկային սիրտը թող փոխուի, եւ նրան տրուի գազանների սիրտ, եւ եօթը ժամանակներ թող անցնեն նրա վրայից:
(Արարատ թարգ․ 4։16) Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի։
(Գրաբար) սիրտ նորա’ի մարդկանէ փոխեսցի, և սիրտ գազանաց տացի նմա. և եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ նորա։
Պատմամշակութային մեկնություն
Յոթ ժամանակներ: Պետք չէ մտածել, որ այս վիճակը տևեց յոթ տարի: Արամերեն «ժամանակներ» բառը այստեղ բավականին մեծ հետաքրքություն է ներկայացնում: Այս արտահայտությանն ազգակից աքքադական բառը նշանակում է «հատուկ ժամանակաշրջաններ» և կարող է վերաբերել հիվանդության փուլերին կամ պարբերական հաջորդականություններին: Նշանի և դրա նախանշած իրադարձության միջև էլ է որոշակի ժամանակ անցնում: Որոշակի «ժամանակներ», ինչպիսիք են լուսնի փուլերը կամ բարենպաստ օրերը, կարող են կրկնվել ամեն ամիս: Ուրիշ երևույթները կարող են կրկնվել ամեն տարի: Որոշ երևույթներ էլ կան, որոնք տեղի են ունենում տարին երկու անգամ, օրինակ՝ գիշերահավասարի կամ արևադարձի օրերը: Այստեղ ուրիշ տարբերակներ էլ կարող են լինել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: