Ա․ Լոպուխին
34-35. «Նույնիսկ քո հագուստի քղանցքների վրա կա խեղճ, անմեղ մարդկանց արյունը, որոնց դու չգտար տուն ներխուժելիս և, չնայած այս ամենին»: [34] «Ասում ես. «Քանի որ ես անմեղ եմ, ուստի Նրա բարկությունն անշուշտ կհեռանա ինձնից։ Ահա, Ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ այն բանի համար, որ ասում ես. «Ես չեմ մեղանչել»»։ (Սինոդական թարգ․)
Իսրայելը (մարգարեն այստեղ նկատի ունի Հուդայի թագավորությունը) շատ է անմեղ արյուն թափել, որի հետքերն անգամ նրա հագուստի քղանցքներին են։ Այնուամենայնիվ, ներկա ժամանակներում մարգարեն խոսում է Հովսիայի թագավորության խաղաղ ժամանակների մասին, Իսրայելն Աստծո առջև իրեն անմեղ է կարծում, և այն մտքով է իրեն հանգստացնում, որ Աստծո բարկությունը նրան ընդհանրապես չի հասնի։ Այդ ինքնավստահության, այդ չապաշխարելու համար Աստված դատ կանի Իսրայելի հետ։
«Չես բռնել գողության ժամանակ»։ Մովսեսի օրենքի համաձայն՝ տան տերը կարող էր սպանել գիշերը գողություն անելու ժամանակ իր բռնած գողին, և դա որևէ պատասխանատվություն չէր ենթադրում (Ելք․ 22։1)։
«Ես մեղք չեմ գործել»։ Մարգարեն Իսրայելին պատկերում է որպես կին․ հավանաբար, նկատի ունենալով մարգարեների համար սովորական այն գաղափարը, որ Իսրայելի ժողովուրդը Տիրոջ կինն է (Ովս․ 2։2)։
--------------------------------
[34] (Էջմիածին թարգ․) Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ:
(Արարատ թարգ․) Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո,
(Գրաբար) եւ ի ձեռս քո գտաւ արիւն անձանց տնանկաց անմեղաց. ոչ ի վիհս գտի զնոսա, այլ առ ամենայն կաղնեաւք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: