Երեմիայի մարգարեության մեկնություն 13:10

Ա. Լոպուխին

«Այս անպիտան ժողովուրդը, որ չի ուզում լսել Իմ խոսքերը, ապրում է ըստ իր սրտի կամակորության և գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի նրանց և երկրպագություն մատուցի նրանց, պիտի դառնա այս գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ»։ (Սինոդակ. թարգմ.) [10]
 
 Հրեա գերիների մեծ մասը ոչ միայն գերության մեջ հայտնվելուց ոչ մի օգուտ չի ունենա, այսինքն՝ չի զղջա, այլ ընդհակառակը, վերջնականապես կկործանվի այնտեղ և կմոռանա այն մեծ նպատակների մասին, որոնք նախկինում հրեա ժողովուրդը մտադիր էր իրականություն դարձնել:
 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 13:1

--------------------------------------

[10] (Էջմիածին թարգմ.) քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ, ընթանում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց եւ երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գօտու պէս, որը ոչ մի բանի պիտանի չէ:

(Արարատ թարգմ.) Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։

(Գրաբար) Զքաղաքն եւ զժողովուրդն իմ չար՝ որք ոչ կամէին լսել բանից իմոց. որք գնան ըստ յաւժարութեան սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց աւտարաց ծառայել նոցա՝ եւ երկիր պագանել։ եւ եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ իմիք է պիտանացու։