Սուրբ Եփրեմ Ասորի
11–12. այդ ժամանակ դու նրանց ասա՛. Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։ Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։
Մարգարեն դարձյալ հանդիմանում է հրեաներին և նրանց` Բաբելոն գաղթեցմամբ սպառնում՝ անապատում կուռքերին ծառայող իրենց հայրերին ընդօրինակելու, և նույնիսկ մարգարեների կողմից հորդորվելու պարագայում չապաշխարելու համար:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
այդ ժամանակ դու նրանց ասա՛. Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:9
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ ասա՛ նրանց. «Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին Ինձ, - ասում է Տերը, - և գնացին ուրիշ աստվածների հետևից ու ծառայեցին նրանց և երկրպագեցին նրանց, իսկ Ինձ լքեցին, և Իմ օրենքը չպահեցին»»։ (Սինոդակ. թարգմ.) [11]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:10
---------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) ապա կ՚ասես նրանց. «Որովհետեւ ձեր հայրերը լքեցին ինձ, - ասում է Տէրը, - եւ գնացին օտար աստուածների յետեւից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողին եւ իմ օրէնքը չպահեցին:
(Արարատ թարգմ.) այդ ժամանակ դու նրանց ասա՛. Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։
(Գրաբար) Եւ ասասցես ցնոսա. փոխանակ զի թողին զիս հարքն ձեր՝ ասէ́ տէր, եւ գնացին զհետ աստուածոց օտարաց, եւ ծառայեցին նոցա, եւ երկիրպագին նոցա. եւ զիս թողին, եւ զօրէնս իմ ո́չ պահեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: