Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
«Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից,-
Ակնհայտ է, որ կանխատեսվում է Իսրայելի ժողովրդի հետագա վերականգնումը և գերությունից հետո դրսևորվող ողորմությունը, ինչը, ուղիղ իմաստով, մասամբ կատարվեց Զորուբաբելի, Հեսու քահանայի և Եզրասի ժամանակ, իսկ հոգևոր իմաստով պատկերվում է այն, ինչը ճշմարիտ և կատարյալ կերպով իրականացավ Քրիստոսի մեջ: Ժամանակը կգա, երբ նրանք ոչ թե կասեն, որ ժողովուրդը Եգիպտոսից դուրս է բերվել Մովսեսի և Ահարոնի կողմից, այլ կասեն, որ ժողովուրդը հյուսիսային երկրից դուրս է բերվել Պարսկաստանի թագավոր Կյուրոսի՝ գերիներին ազատողի կողմից: «Եվ բոլոր երկրներից»… նշանակում է, որ այդ ամենը չի կատարվի Կյուրոսի օրոք, այլ կիրականանա վերջին ժամանակներում, ինչպես առաքյալն է ասում. «Մինչև մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի, և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11։25–26): Եվ ինչ վերաբերում է Ներոնի ժամանակներից մինչև Մաքսիմինուսի ժամանակները մեր ժողովրդին պատահած հալածանքներին (որոնց մասին առաքյալը գրում է. «…և Աստված ազատեց առյուծների բերանից» (Բ Տիմ. 4։17)), ապա կարող ենք ասել, որ Տերը խղճաց իր ժողովրդին և հետ բերեց իր երկիրը: Անկասկած, վերադարձրեց դեպի այն եկեղեցու գիրկը, որը Նա տվեց նրանց հայրերին, առաքյալներին և առաքելաշավիղ մարդկանց: Ակնհայտ է, որ կանխատեսվում է Իսրայելի ժողովրդի հետագա վերականգնումը և գերությունից հետո դրսևորվող ողորմությունը, ինչը, ուղիղ իմաստով, մասամբ կատարվեց Զորուբաբելի, Հեսու քահանայի և Եզրասի ժամանակ, իսկ հոգևոր իմաստով պատկերվում է այն, ինչը ճշմարիտ և կատարյալ կերպով իրականացավ Քրիստոսի մեջ: Ժամանակը կգա, երբ նրանք ոչ թե կասեն, որ ժողովուրդը Եգիպտոսից դուրս է բերվել Մովսեսի և Ահարոնի կողմից, այլ կասեն, որ ժողովուրդը հյուսիսային երկրից դուրս է բերվել Պարսկաստանի թագավոր Կյուրոսի՝ գերիներին ազատողի կողմից: «Եվ բոլոր երկրներից»… նշանակում է, որ այդ ամենը չի կատարվի Կյուրոսի օրոք, այլ կիրականանա վերջին ժամանակներում, ինչպես առաքյալն է ասում. «Մինչև մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի, և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11։25–26): Եվ ինչ վերաբերում է Ներոնի ժամանակներից մինչև Մաքսիմինուսի ժամանակները մեր ժողովրդին պատահած հալածանքներին (որոնց մասին առաքյալը գրում է. «…և Աստված ազատեց առյուծների բերանից» (Բ Տիմ. 4։17)), ապա կարող ենք ասել, որ Տերը խղճաց իր ժողովրդին և հետ բերեց իր երկիրը: Անկասկած, վերադարձրեց դեպի այն եկեղեցու գիրկը, որը Նա տվեց նրանց հայրերին, առաքյալներին և առաքելաշավիղ մարդկանց:
Ա. Լոպուխին
«Սրա համար, ահա, օրեր կգան, - ասում է Տերը, - երբ այլևս չեն ասի. «Կենդանի է Տերը, Որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից»»: (Սինոդակ. թարգմ.) [14]
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: