Երեմիայի մարգարեության մեկնություն 16:7

Ա. Լոպուխին

«Եվ նրանց հետ հաց չեն կիսի տխրության մեջ` որպես մխիթարություն մեռյալի համար. և նրանց մխիթարության բաժակ չեն տա, որպեսզի խմեն նրանց հոր և նրանց մոր համար»։ (Սինոդակ. թարգմ.) [7]
   
    Ընտանիքի հոր հուղարկավորությունից հետո ընկերները որբ ընտանիքին հաց ու գինի էին ուղարկում՝ մահացածին թաղողների և այդ ընթացքում, իհարկե, կերակուր չճաշակածների ուժերը վերականգնելու համար (Առակներ 31։6):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 16:1

---------------------------------------

[7] (Էջմիածին թարգմ.) Նրանց սգոյ հացը մեռնողի վրայ մխիթարութեան համար կտրող չի լինելու, եւ ոչ էլ նրա հօր ու մօր յիշատակին մխիթարութեան բաժակ են խմելու:

(Արարատ թարգմ.) Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը։

(Գրաբար) եւ մի́ բեկցի հաց սգոյ նոցա ՛ի մխիթարութիւն ՛ի վերայ մեռելոյ. եւ մի́ արբուսցեն բաժակ մխիթարութեան ՛ի վերայ հօր եւ մօր իւրոյ։