Երեմիայի մարգարեության մեկնություն 16:8

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։
   
    Առաքյալը պատվիրում է, որ Աստծուց հեռացածի հետ  պետք չէ նույնիսկ սնունդ ընդունել (Ա Կորնթ. 5։11): Նույնիսկ ավելին. «Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և նրան մի՛ ողջունեք» (Բ Հովհ. 10)։  Փրկիչը առաքյալներին արգելում է ճանապարհին որևէ մեկին ողջունել ( Ղուկ. 10։4):  Ուստի նաև երիտասարդին բժշկելու գնացող Եղիսեին է արգելվում Գեեզին ողջունել (Դ Թագ. 4։29): Գոյություն ուներ լացողներին  կերակուր բերելու և հացկերույթ կազմակերպելու սովորույթ, որը հույները περίδειπνα են անվանում, իսկ մեր հասարակ ժողովուրդը՝ parentalia (ընծա  հարազատների հիշատակ համար), քանի որ, ըստ այդ սովորության, դրանք կազմակերպվում էին հարազատների պատվին: Իսկ մեկ այլ տեղում Սուրբ Գիրքն ասում է. «Ըմպելի՛ք մատուցեցեք վշտացածներին, գինի՛ տվեք ըմպելու տառապյալներին» (Առակ․ 31։6), որ նրանք մոռանան վիշտը: Այսպիսով` մարգարեին պատվիրվում է, որ նա մարդկանցից ոչ մեկի չմխիթարի և Աստծո թշնամիների խնջույքներին չմասնակցի, որպեսզի մեռելների թաղման ժամանակ նա այդ սովորական ծեսեր չկատարի: Որովհետև այլ բան է ըստ բնության ընդհանուր օրենքի մահանալը, և այլ բան է ըստ Աստծու սահմանման մահանալը: «Որովհետև իմ խաղաղությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,– ասում է Տերը,– որովհետև նրանք արժանի չեն ողորմության։ Ես ոչ ոքի չեմ խնայի. մեծերն ու փոքրերն այնպես կկործանվեն, որ զրկված կլինեն նույնիսկ թաղումից: «Նրանց համար իրենց չեն տանջելու և մազերը չեն փետելու»։ Նախնիները սովորություն են ունեցել, և այն պահպանվել է նույնիսկ այժմյան որոշ հրեաների մոտ, որ վշտի ժամանակ նրանք ծվատում էին իրենց ձեռքերը և կտրում մազերը։ Այդ բանը նաև Հոբն է արել (Հոբ գլուխ 1 և 22): Հետևաբար, մարգարեին ասվում է, որ նրանց մեջ նա չպետք է հաց ուտի, չպետք է հանգուցյալ ունեցողներին մխիթարի և խմիչք տա, չպետք է մտնի խնջույքների տները և շփվի նրանց հետ, ովքեր սահմանված են Աստծո դատաստանի համար: Եթե սա ասվում է սգացողների վերաբերյալ, ապա ի՞նչ կլինի, երբ խոսի հերետիկոսների մասին, որոնց խոսքը տարածվում է քաղցկեղի պես, և որոնք գայթակղեցնելու համար եկեղեցում անընդհատ թաղումներ են կազմակերպում։
   

Ա. Լոպուխին

«Խնջույքի տուն էլ մի՛ մտիր` նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար»։ (Սինոդակ. թարգմ.) [8]