Երեմիայի մարգարեության մեկնություն 18։3

Ա. Լոպուխին

«Եվ ես իջա բրուտի տունը, և ահա, նա իր գործն էր անում ճախարակի վրա»։ (Սինոդական թարգմ.) [3]
    
    «Խեցեգործական անիվ»–ը բաղկացած է երկու օղակից, և շարժման մեջ է դրվում ոտքով (հին եգիպտացիների մոտ ձախ ձեռքով): Կավագործը աջ ձեռքով կլորացնում է անոթի արտաքին կողմը, իսկ ձախով՝ աստիճանաբար ընդարձակում դրա ներքին մասը:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1

-----------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի վրայ:

(Արարատ թարգմ.) Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի վրա։

(Գրաբար) Իջի ի տուն բրտին, եւ ահա նա գործէր ի վերայ վիմաց։