Երեմիայի մարգարեության մեկնություն 24:8

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ ինչպէս այդ ժանտ թուզը, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում, այդ վիճակին պիտի մատնեմ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղէմում մնացածներին, այդ երկրում մնացածներին եւ Եգիպտոսում բնակուողներին:
   
   Ասում է՝ օգնության հնարավորություն ունեցողի նման հույս մի՛ ունեցեք. նրանք ձեզ չեն պաշտպանի, քանի որ իրենք էլ գերի կվերցվեն, և ոչ միայն. հետագայում նաև ուրիշ աղետներ էլ կկրեն:
   

Ա. Լոպուխին

«Իսկ այն վատ թզերի մասին, որոնք նույնիսկ չէր կարելի ուտել իրենց վատը լինելու պատճառով, այսպես է ասում Տերը. «Այդպիսին Ես կդարձնեմ Սեդեկիային` Հուդայի թագավորին, և նրա իշխաններին ու մնացած երուսաղեմացիներին, որոնք մնացել են այս երկրում և բնակվում են Եգիպտոսի երկրում»»։ (Սինոդական թարգմ.) [8]
   
   Հրեաները կարող էին փրկվել Եգիպտոսում, քանի որ նախքան Հուդայի թագավորության անկումը նրանք բարեկամական հարաբերությունների մեջ էին եգիպտացիների հետ:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 24:1

-----------------------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Իսկ ինչպէս այդ ժանտ թուզը, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում, այդ վիճակին պիտի մատնեմ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղէմում մնացածներին, այդ երկրում մնացածներին եւ Եգիպտոսում բնակուողներին:
(Արարատ թարգմ.) Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։
(Գրաբար)  Եւ իբրեւ զթուզդ ժանտ որ ոչ ուտի ի ժանտութենէ իւրմէ. այսպէս ասէ Տէր. Այդպէս մատնեցից զՍեդեկիա արքայ Յուդայ, եւ զմեծամեծս նորա, եւ զմնացորդս Երուսաղէմի, եւ զմնացորդս երկրիդ այդորիկ, եւ զբնակեալսն յԵգիպտոս։