Երեմիայի մարգարեության մեկնություն 31:19

Սուրբ Եփրեմ Ասորի

Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
    
    Ահա թե ինչ են ասում Եփրեմի որդիները. «Մենք արժանի պատիժն ենք կրում այն  հորթի համար, որին ձուլեց մեր թագավորության գլուխը»:
    

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
    
    «Իմ տղայության պատճառով նախատինք կրեցի», այսինքն՝ քանի որ ես հիշեցի իմ երիտասարդության շրջանում գործած մեղքերը: Իսկ երիտասարդություն անվանում է Հերոբովամի օրոք եղածները, ով հորթերին պաշտելու միջոցով նորամուծություն էր արել:
    Եթե ​​ ամեն մի մեղավորի չեք պատժում, ապա պետք է վշտանաք: Ի վերջո, պատիժն ավելի ուժեղ կերպով է արթնացնում ամոթը և շատ ուրիշ մեղքերի գիտակցությունը: Իսկ հիմա հակառակն է արվում.  երբ մեղք ենք գործում, չենք ամաչում: Իսկ երբ պատժի ենք ենթարկվում, ժամանակները խառնելով՝ հուսալքվում ենք: Արդարները ոչ այնքան, սակայն պատժվածները բարեսիրտ էին (ἐφρόνουν μέγα), ինչպես առաքյալները: Եվ երբ նրանք մեղք էին գործում, այնքան էին ամաչում, որ ոչ միայն օրինազանցությունների ժամանակ, այլ նաև դրանից հետո էին սգում ու լաց լինում:

    «Իմ ամոթալի օրերի (ν ήμραις) համար հառաչեցի (στέναξα)»։ «Հառաչել»–ը մեղքերի դեմ պայքարող դեղն է, որը մասամբ թույլ չի տալիս դրանց մեջ ընկնել, մասամբ էլ ոչնչացնում է արդեն կատարածը:
    «Եվ քեզ ցույց տվեցի»։ Տեսնու՞մ ես, թե ինչպիսի բարիք է մեղքերը գիտակցելը: Սա մեզ ավելի հնազանդ է դարձնում Աստծու առաջ: Ես խոսում եմ ոչ թե մեղք գործելու, այլ արդեն  կատարածը գիտակցելու մասին:
    

Ա. Լոպուխին

«Երբ ես դարձի եկա, ես ապաշխարեցի, և երբ գիտակցեցի, խփեցի իմ ազդրերին. ես ամաչեցի, ես շփոթվեցի, որովհետև կրեցի իմ երիտասարդության նախատինքը»։ (Սինոդական թարգմ.) [19]
    
    «Հարվածում էի իմ ազդրերին». սա խոր զղջման նշան է: «Երիտասարդության անփառունակությունը», այսինքն ՝ ամոթը, որին ես արժանացա իմ նախկին վարքով:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-------------------------

[19](Էջմիածին թարգմ.) Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
(Արարատ թարգմ.) Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։
(Գրաբար) Եւ յետ գերութեան իմոյ ապաշաւեցի, եւ յետ իմանալոյն իմոյ յոգոց հանէի՝ ի վերայ աւուր ամաւթոյն իմոյ. եւ ցուցի քեզ թէ առի նախատինս ի մանկութենէ իմմէ։