Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղօթի՛ր քո Տէր Աստծուն: Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպէս դու տեսնում ես մեզ քո աչքերով:
«Մենք,– ասում են,– ի դեմս քեզ՝ ունենք դժբախտության վկայի: Թող Աստված մեզ ասի, թե ինչ է պետք անել: Գործն այդքան կարևոր համարելով հանդերձ՝ այն ստանալուն պես ինչպես են նրանք այդքան անփույթ դառնում»:
Ա. Լոպուխին
«Եվ ասացին Երեմիա մարգարեին. «Թող քո առաջ ընդունելի լինի մեր աղաչանքը, աղո՛թք արա մեզ համար քո Տեր Աստծուն այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ քո աչքերը տեսնում են մեզ»»։ (Սինոդական թարգմ.) [2]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 42:1
------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղօթի՛ր քո Տէր Աստծուն: Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպէս դու տեսնում ես մեզ քո աչքերով:
(Արարատ թարգմ.) և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։
(Գրաբար) եւ ասեն ցԵրեմիա մարգարէ. Անկցի գութ մեր առաջի երեսաց քոց, եւ կաց յաղաւթս վասն մեր առ Տէր Աստուած քո, եւ վասն մնացորդացս այսոցիկ. զի մնացաք սակաւք ի բազմաց. որպէս քո աչք տեսանեն զմեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: