Երեմիայի մարգարեության մեկնություն 42:5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տէրը մեզ համար արդար ու ճշմարիտ վկայ լինի, եթէ ամէն բան չանենք ըստ այն խօսքի, որ Տէրը կ՚ուղարկի քեզ մեզ համար: Մենք այնպէս կ՚անենք:
     
     Մենք ուղարկում ենք քեզ և խնդրում ու անհրաժեշտ ենք համարում, որ լսենք այն ամենը, ինչ (Տերը) հրամայում է՝ լավ կամ վատ. խոստումներ տալ ենք շտապում, բայց ոչ ամենևին գործ անել:
     

Ա. Լոպուխին

«Նրանք ասացին Երեմիային. «Թող Տերը հավատարիմ և ճշմարիտ վկա լինի մեր մեջ այն բանի համար, որ մենք իսկապես անելու ենք այն ամենը, ինչի համար որ քեզ մեզ մոտ կուղարկի քո Տեր Աստված»»: (Սինոդական թարգմ.) [5]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 42:1

------------------------------------

[5] (Էջմիածին թարգմ.) Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տէրը մեզ համար արդար ու ճշմարիտ վկայ լինի, եթէ ամէն բան չանենք ըստ այն խօսքի, որ Տէրը կ՚ուղարկի քեզ մեզ համար: Մենք այնպէս կ՚անենք:
(Արարատ թարգմ.) Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք.
(Գրաբար) Եւ նոքա ասեն ցԵրեմիա. Եղիցի մեզ Տէր վկայ արդար եւ հաւատարիմ. եթէ ոչ ըստ ամենայն բանի զոր առաքեսցէ զքեզ Տէր Աստուած քո առ մեզ՝ այնպէս արասցուք.