Ա. Լոպուխին
«Որովհետև դուք, այդ խնկարկությունը մատուցելով, մեղանչեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին և չգործեցիք Նրա օրենքի, Նրա կանոնների ու Նրա հրամանների համաձայն, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ տեսնում եք այսօր»։ (Սինոդական թարգմ.) [23]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 44։20
----------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Այն բանի համար, որ դուք դրանց խնկարկում էք եւ դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդէպ, չէք լսում Տիրոջ ձայնը եւ չէք ընթանում ըստ նրա օրէնքների, ըստ նրա ցուցումների եւ հրամանների, դրա համար էլ ձեզ վիճակուեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»:
(Արարատ թարգմ.) Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։
(Գրաբար) որոց խունկսդ արկանէքդ՝ եւ որովք մեղանչէք Տեառն. եւ ոչ լսէք ձայնի Տեառն. եւ ըստ աւրինաց նորա եւ ըստ վկայութեանց, եւ ըստ հրամանաց նորա ոչ գնայք. վասն այնորիկ գտին զձեզ չարիքդ այդոքիկ որպէս եւ այսաւրդ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: