Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. «Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով, - ասում է Տէր Աստուած, - որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ «Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում»,
Կրկին սպառնում է սովով և անվերջանալի կապանքներով, որպեսզի նրանք իմանան, որ դա ճշմարտություն է:
Հետևաբար, նա այնպես թողեց, որ Քո առաջ պաշտպանվի արդարացիորեն նրանց քաղաքը այրելու համար: Եթե փախածներն են այդպիսին, ապա ի՞նչ կարելի է ասել մյուսների մասին:
Ա. Լոպուխին
«Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, բոլո´ր հրեաներ, որ բնակվում եք Եգիպտոսի երկրում. «Ահա, Ես երդվել եմ Իմ մեծ անունով, - ասում է Տերը, - որ Իմ անունն այլևս չպիտի կանչվի ամբողջ Եգիպտոսի երկրում որևէ մի հրեայի բերանով, որ կարող է ասել. «Կենդանի է Տեր Աստված»»։ (Սինոդական թարգմ.) [26]
Ըստ երևույթին, Երեմիայի մարգարեությունն իրականություն չդարձավ. Եգիպտոսում դեռ բազում հրեաներ կային, որոնց թիվը հետագայում էլ ավելի մեծացավ: Ալեքսանդր Երկրորդը իր հիմնադրած Ալեքսանդրիայում նույնիսկ նրանց բավականին մեծ բնակության հատված տվեց: Ուստի, ամենայն հավանականությամբ, կարելի է ենթադրել, որ Երեմիայի մարգարեությունը, որը հատկապես ամրապնդվեց Օֆրա փարավոնի մահվան մասին նրա կանխատեսման իրականացմամբ, բարենպաստ ազդեցություն ունեցավ նրա ունկնդիրների վրա, և նրանք աստիճանաբար հաղթահարեցին կռապաշտության հանդեպ իրենց ունեցած հակումները: 1908 թ. Եգիպտոսում հայտնաբերվեցին մ.թ.ա. մոտ 400 թ–ին հրեաների կողմից կառուցված ու Աստծուն նվիրված տաճարի մնացորդները, և դա վկայում է նրանց միակ Աստծո երկրպագությանն անցնելու մասին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 44։20
------------------------------------
[26](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. «Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով, - ասում է Տէր Աստուած, - որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ «Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում»,
(Արարատ թարգմ.) Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. "Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. "Տեր Աստված կենդանի է"։
(Գրաբար) Վասն այդորիկ լուարուք զպատգամ Տեառն ամենայն Յուդայ որ բնակեալդ էք յերկրիդ Եգիպտացւոց։ ահաւասիկ երդուայ յանձն իմ մեծ ասէ Տէր Աստուած. եթէ կոչեսցի եւս անուն իմ ի բերանոյ ամենայն առն Յուդայ, ասել թէ կենդանի է Տէր յամենայն երկիրս Եգիպտացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: