Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք և ձեր կանայք ինչը որ ձեր բերաններով խոսեցիք, դա էլ ձեր ձեռքերով կատարեցիք. դուք ասում եք. «Պետք է կատարենք մեր ուխտերը, որոնք մենք ուխտել ենք՝ երկնքի աստվածուհուն խունկ ծխելու և նրան հեղման ենթակա ընծաներ մատուցելու համար». ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և ճշգրտորեն կատարե՛ք ձեր ուխտերը»»։(Սինոդական թարգմ.) [25]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 44։20
---------------------------
[25](Էջմիածին թարգմ.) այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք եւ ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում էք թէ՝ «Մեր դաւանածը պիտի դաւանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն եւ նուէրներ ընծայենք»: Եւ դուք հաստատ մնացիք ձեր դաւանութեանը եւ ճշտօրէն կատարեցիք ձեր ուխտը:
(Արարատ թարգմ.) այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. "Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար"։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Դուք եւ կանայք ձեր խաւսեցարուք բերանովք ձերովք, եւ ձեռաւք ձերովք վճարեցէք։ ասէք՝ առնելով արասցուք զդաւանութիւնն մեր զոր դաւանեցաք՝ արկանել խունկս տիկնոջ երկնից, եւ նուիրել նուէրս. եւ կալով կացէք ի դաւանութեանն ձերում, եւ առնելով արարէք զուխտն ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: