Երեմիայի մարգարեության մեկնություն 49։17

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար:
     
     «Սրա համար. Եդոմը ամայի կլինի» արտահայտության և դրան հաջորդող բառերի նմանողությամբ Աբդիուն ասում է. «Եսավի տունը՝ եղեգ. նրանք կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տանը նույնիսկ կրակ անող չի մնա»  (Աբդիու.  1:18)։ «Նույնիսկ կրակ անող չի մնա» արտահայտության նման արտահայտություն օգտագործվում է նաև աշխարհիկ գրողների կողմից, երբ խոսվում է ամբողջությամբ ոչնչացված մարդկանց մասին: Քանզի մի կրակակիր գնում էր առջևից ու ճակատամարտից առաջ մաքրում էր զորքերին։ Եվ հատուկ օրենք կար, որ ոչ ոք նրա վրա թշնամաբար հարձակվելու իրավունք չուներ:
     

Ա. Լոպուխին

«Եվ Եդովմը սարսափ պիտի լինի. նրա մոտով բոլոր անցնողները պիտի զարմանան և պիտի սուլեն` նայելով նրա բոլոր վերքերին»։ (Սինոդական թարգմ.) [17]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7

-----------------------------------------

[17](Էջմիածին թարգմ.) Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար:
(Արարատ թարգմ.) «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։
(Գրաբար) Եւ եղիցի Եդովմ յանապատ, եւ ամենայն որ անցանիցէ ընդ նա՝ զարմասցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։