Սուրբ Եփրեմ Ասորի
Նրա կործանման ձայնից երկիրը ցնցուեց, բօթը հասաւ Կարմիր ծով, լսուեց նրա աղաղակը:
Կործանման աղաղակը հասավ Կարմիր ծովի ափերը, որը Սեիր լեռից շատ հեռու չէր. եդոմացիները տիրեցին այս լեռներին, երբ քոռացիներին այնտեղից վտարեցին:
Ա. Լոպուխին
«Նրանց անկումի աղմուկից երկիրը պիտի դողա, և նրանց աղաղակի արձագանքը պիտի լսվի մինչև Կարմիր ծովը»։ (Սինոդական թարգմ.) [21]
Կարմիր ծովի մոտ: Այստեղ մենք նկատի ունենք այն երկրները, որոնք ընկած են Եդոմից հարավ՝ մինչև Կարմիր ծովի Էլանյան ծոցի նավահանգիստ Էլաֆը: «Երկիր» բառն էլ կարող է նշանակել Եդոմից հյուսիս ընկած բոլոր պետությունները:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
------------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Նրա կործանման ձայնից երկիրը ցնցուեց, բօթը հասաւ Կարմիր ծով, լսուեց նրա աղաղակը:
(Արարատ թարգմ.) Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։
(Գրաբար) Ի ձայնէ կործանման նորա շարժեցաւ երկիր. գոյժ քո եհաս ի ծով Կարմիր, եւ լսելի եղեւ աղաղակ քո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: