Երեմիայի մարգարեության մեկնություն 49։8

Սուրբ Եփրեմ Ասորի

Գնացէ՛ք ապրելու թաքուն եւ դժուարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետեւ նրանց վրայ պիտի բերեմ մի ժամանակ, երբ գամ պատժելու նրանց:
   
    Ուստի փախի՛ր՝ թիկունք դարձնելով քաղդեացիներին, որոնք գալիս են դեպի քո երկիրը: Դեդանի բնակիչները խաղաղության հույս ունեին և չգիտեին, որ իրենք նույնպես Եսավի որդիների նման մահվան են մատնվելու:
   

Ա. Լոպուխին

«Փախո՛ւստի դիմեք` մեջքով դառնալով, թաքնվե´ք քարանձավներում, Դեդանի´ բնակիչներ, որովհետև Ես Եսավի կործանումը պիտի բերեմ նրա վրա Իմ այցելության ժամանակ»։ (Սինոդական թարգմ.) [8]
   
    «Դեդան»–ի բնակիչները եդոմացիների հարևաններն էին, որոնք զբաղվում էին առևտրով  (Եր.  25:23):
    Պաղեստինի շատ երկար և անհասանելի քարանձավներում նրա բնակիչները հաճախ են փակվել թշնամիների ներխուժման ժամանակ:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7

--------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Գնացէ՛ք ապրելու թաքուն եւ դժուարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետեւ նրանց վրայ պիտի բերեմ մի ժամանակ, երբ գամ պատժելու նրանց:
(Արարատ թարգմ.) Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։
(Գրաբար) խաբեցաւ տեղի նորա։ ծանրացուցէք ի նստել բնակիչք Դեդանայ, զի դժուարինս արար։ ածի ի վերայ նոցա ժամանակ՝ յորում այց արարից նմա։