Երեմիայի մարգարեության մեկնություն 49։9

Սուրբ Եփրեմ Ասորի

9–10. Այգեկութ անողները վրայ հասան եւ մնացորդներ չեն թողնելու քո մէջ, ինչպէս գիշերուայ գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրայ: Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել: Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով.
     
     Եդոմացիների համար նույնը կանխատեսվում է նաև Աբդիուն (տե՛ս. 1:5): Երկու մարգարեներն էլ նույն բանը նկատի ունեն. քաղդեացիները, որոնց Աստված պատվիրեց կոտորել Եդոմի բոլոր որդիներին [բացառությամբ անմեղների. , համար 11], դա այնպես չեն անելու, ինչպես գիշերն այգեկութ անողները կամ խաղող հավաքողները, քանի որ խաղող հավաքողները թողնում են իրենց կողմից չնկատված խաղողը, իսկ այգեկութ անողները չեն մտնում ներքին սենյակները, այլ բավարարվում են իրենց հանդիպածով և տանում են ձեռքի տակ ընկածը: Ընդհակառակը, քաղդեացիները այդպես չեն վարվի, նրանք կստուգեն ձեր տների  ամենաանհասանելի մասերը, կբացեն փակ դռները, կփնտրեն քողարկվածները և կգտնեն թաքցվածները:
     

  Ա. Լոպուխին

«Եթե խաղող հավաքողները քեզ մոտ գային, ապա հաստատապես թողնելու էին մի քանի չհավաքված ողկույզներ: Եվ եթե գողեր գային գիշերով, ապա նրանք հափշտակելու էին, որքան իրենց պետք լիներ»։ (Սինոդական թարգմ.) [9]
     
     Մովսեսի օրենքի համաձայն  (Բ Օր.  24:21)՝ խաղող հավաքողները պարտավոր էին որթի վրա որբերի և աղքատների համար մի քանի ողկույզ թողնել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7

-----------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Այգեկութ անողները վրայ հասան եւ մնացորդներ չեն թողնելու քո մէջ, ինչպէս գիշերուայ գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրայ:
(Արարատ թարգմ.) Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։
(Գրաբար) զի կթողք հասին ի վերայ քո, եւ ոչ թողցեն ի քեզ մնացորդս. իբրեւ գողք գիշերոյ դիցեն զձեռս իւրեանց ի վերայ նոցա։