Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կ՚առնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. հեթանոսի սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը»:
Եթե նա չսխալվեր, ապա չէր գրավվի. հովվի ուժով ամրապնդվեց բնական թուլությունը: Ես ոչխար էի, բայց հովիվ Աստծո առաջնորդության ներքո. եթե ես լսող ու հնազանդ լինեի, ապա չէի կրի այն, ինչը կրում եմ. ոչ թե թուլության պատճառով ենթարկվեցի նրան, ինչը որ պատահեց, այլ այն պատճառով, որ զրկվեցի հովվական խնամքից:
Ա. Լոպուխին
«Բաբելոնից կոտորեք և´ սերմանողին, և´ հնձի ժամանակ մանգաղ բռնողին. կոտորող սրի վախից յուրաքանչյուրը թող վերադառնա իր ժողովրդի մոտ, և ամեն ոք թող փախչի իր երկիրը»։ (Սինոդական թարգմ.) [16]
Բաբելոնի պարիսպների ներսում բերրի դաշտեր կային: Բաբելոնում ապրող օտարերկրացիների մասին ընթերցի՛ր Ես. 13:14 համարը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
--------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կ՚առնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. հեթանոսի սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը»:
(Արարատ թարգմ.) Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։
(Գրաբար) Սատակեցէք զզաւակ ի Բաբելոնէ. եւ առնուցու մանգաղ ի ժամանակի հնձոց. յերեսաց յունական սրոյն իւրաքանչիւր ի ժողովուրդ իւր դարձցին, եւ իւրաքանչիւր յերկիր իւր փախիցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: