Երեմիայի մարգարեության մեկնություն 50։38

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք: Թող բարձրանայ սուրը  նրա ջրերի վրայ, եւ թող ամաչեն, որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների՛ վրայ, որոնցով նրանք պարծենում էին.
     
     Այո՛, Դամասկոսը կամ ամբողջ Սիրիան, ինչպես նաև ասորական երկիրը, այսինքն՝ Պարսկաստանն ու Մեդիան, լի էին կուռքերով, ուստի կոչվում էին «կուռքերի երկիր»։ Քանի որ այնտեղ ամենուր զոհասեղաններ ու սրբազան վայրեր, ինչպես նաև հաճախ այդ վայրերն այցելելու սովորություն ունեցողներ կային: Նկատի ունեմ կեղծ մարգարեների դասը և նրանց, ում արհեստը բաղկացած էր կախարդություններից: Այս մարդկանց ամբողջ ուժը բաղկացած էր դևերից, որոնց նրանցից յուրաքանչյուրը պատվում էր, և այդ դևերի առաջնորդ սատանայից: Սա ցույց է տալիս Աստծուց նրանց չափազանց և անզուսպ հեռացումը: Քանզի Բաբելոնը՝ կուռքերի երկիրը, նաև դևերի խաբեությամբ, ասես, Աստծուց հեռացվեց բոլոր առագաստներով:
     

  Ա. Լոպուխին

«Երա՜շտ նրա ջրերին, և դրանք կչորանան. որովհետև այն կուռքերի երկիր է, և նրանք կխենթանան իրենց հրեշակերպ կուռքերի պատճառով»։ (Սինոդական թարգմ.) [38]
     
     «Նրանք կխելագարվեն...» արտահայտությունն ավելի լավ կլինի թարգմանել այսպես՝ «Նրանք կպարծենան իրենց հրեշներով (աստվածներով)»: Սա է Աստծո բարկության պատճառը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

----------------------------------

[38](Էջմիածին թարգմ.) Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք: Թող բարձրանայ սուրը  նրա ջրերի վրայ, եւ թող ամաչեն, որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների՛ վրայ, որոնցով նրանք պարծենում էին.
(Արարատ թարգմ.) Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերով խենթանում են։
(Գրաբար) Սուր ի վերայ ջուրց նորա, եւ ամաչեսցեն. զի երկիր դրաւշելոց է. եւ ի վերայ կղզեացն որովք պարծէին։