Զաքարիայի մարգարեության մեկնություն 4։3

Ա․ Լոպուխին

3-6․ «Աշտանակի վրա կային երկու ձիթենիներ, որոնցից մեկը գտնվում էր նրա աջ կողմում, իսկ մյուսը` ձախ»: [3] Եվ ես պատասխան տվեցի ու ասացի Հրեշտակին, որը խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ է սա, Տեր»: Եվ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, պատասխան տվեց ու ասաց. «Դու չգիտե՞ս, թե ինչ է դա»: Ես ասացի. «Չգիտեմ, Տեր»: Այն ժամանակ նա ինձ պատասխան տվեց ու ասաց. «Սա Տիրոջ խոսքն է` ուղղված Զորաբաբելին, որն արտահայտվում է ոչ թե պատերազմով կամ ուժով, այլ Իմ Հոգով»,− ասում է Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Այս ամբողջ տեսիլքը վերաբերում է ոչ թե հինկտակարանյան եկեղեցու այն վիճակին, որում այն ​​եղել է նախքան Զաքարիայի ապրած ժամանակը, այլ, գլխավորապես, նրա ապագա փառքին: Ղևտական եկեղեցին վերականգնվելու է և, իբրև դրա սկիզբ, ծառայելու է տաճարի վերակառուցումը, որով էլ պայմանավորվում է հինկտակարանյան աստվածպաշտության ուղղվածությունը: Տերը, ով մտադրվել է վերականգնել Իսրայելը, հետայսու դրա համար օգտագործելու է ոչ թե արտաքին ուժը, ինչպես որ եղավ, օրինակ, Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, այլ Հոգու զորությունը. այս զորության համար անհաղթահարելի որևէ դժվարություն գոյություն չունի:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում:
(Արարատ թարգ․) Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։
(Գրաբար) եւ երկու ձիթենիք ի վերայ նորա՝ մի ընդ աջմէ գնդին լուցելոյ, եւ մի ընդ ահեկէ։