Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։21

Ա. Լոպուխին

«Եվ որևէ մի քահանա բնավ գինի չպիտի խմի, երբ որ մտնում է ներքին գավիթը»։ [21] (Սինոդական թարգ․)
   

    Այստեղ հաստատվում է Մովսիսական օրենքով տրված այն արգելանքը (Ղևտ. 10:9), որը քահանաներին արգելում էր իրենց պարտականությունները կատարելուց առաջ, այսինքն՝ մինչև ներքին գավիթ մտնելը, գինի խմել։ Գինին, լայն կիրառություն ունենալով հեթանոսական և, մասնավորապես, քանանական պաշտամունքներում, միշտ չէ, որ «վայելել» է Յահվեի ճշմարիտ ծառաների (նազորացիներ, ռեհավացիներ) համակրանքը, և ինքը` Եզեկիել մարգարեն էլ գինին չի հիշատակում ​​զոհաբերությունների ժամանակ կիրառվող նյութեր շարքում (Եզեկ. 45:17):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ներքին գաւիթ մտնելիս ոչ մի քահանայ գինի թող չխմի:
(Արարատ թարգ․) Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։
(Գրաբար) Եւ գինի մի՛ արբցեն ամենայն քահանայքն ‘ի մտանե՛լն իւրեանց ‘ի ներքին սրահն։