Ա. Լոպուխին
«Եվ որևէ մի քահանա բնավ գինի չպիտի խմի, երբ որ մտնում է ներքին գավիթը»։ [21] (Սինոդական թարգ․)
Այստեղ հաստատվում է Մովսիսական օրենքով տրված այն արգելանքը (Ղևտ. 10:9), որը քահանաներին արգելում էր իրենց պարտականությունները կատարելուց առաջ, այսինքն՝ մինչև ներքին գավիթ մտնելը, գինի խմել։ Գինին, լայն կիրառություն ունենալով հեթանոսական և, մասնավորապես, քանանական պաշտամունքներում, միշտ չէ, որ «վայելել» է Յահվեի ճշմարիտ ծառաների (նազորացիներ, ռեհավացիներ) համակրանքը, և ինքը` Եզեկիել մարգարեն էլ գինին չի հիշատակում զոհաբերությունների ժամանակ կիրառվող նյութեր շարքում (Եզեկ. 45:17):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ներքին գաւիթ մտնելիս ոչ մի քահանայ գինի թող չխմի:
(Արարատ թարգ․) Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։
(Գրաբար) Եւ գինի մի՛ արբցեն ամենայն քահանայքն ‘ի մտանե՛լն իւրեանց ‘ի ներքին սրահն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: