Սուրբ Եփրեմ Ասորի
Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ «Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք»,
Դեսպաններ ուղարկվել են բաբելոնացիների մոտ, որպեսզի վերջիններս արշավեն Եդոմի որդիների դեմ:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ «Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք»,
Երեմիան «հարկահավաքներ»–ին դեսպաններ անվանեց, իսկ Սյումմաքոսը թարգմանեց «դեսպանատուն», սակայն կարելի է նաև «պաշարում» իմաստով հասկանալ: Աստվածային հրամանը շատ ազգերի է կանչում Եդոմի դեմ, և դրանից առաջացած շարժումն է դեսպաններ անվանում: Քանի որ Աստծու կողմից պատերազմ ուղարկվածները ոգևորում էին միմյանց (նրանց խոսքերը բերում է Աբդիուն. 1:1 համարում), որովհետև իսրայելացիների հետ միասին նաև հարևան ազգերը հարձակվեցին Եդոմի վրա:
Ա. Լոպուխին
«Ես պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և մի դեսպան ուղարկվեց ժողովուրդների մոտ` ասելու. «Հավաքվե՛ք և գնացե՛ք նրա դեմ, ու ելե՛ք պատերազմի»»։ (Սինոդական թարգմ.) [14]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
-----------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ «Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք»,
(Արարատ թարգմ.) Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։
(Գրաբար) Լուր լուայ ի Տեառէ, եւ հրեշտակս յազգս ազգս արձակեաց. ժողովեցարուք եւ հասէք ի վերայ նորա. արիք ելէք ի պատերազմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: